Overview

«ԿՆԱՈՒՖ Արմենիա» ՍՊԸ-ն փնտրում է մոտիվացված, ակտիվ պրոֆեսիոնալ թեկնածու առավելագույն անձնական ներգրավվածությամբ Ճարտարագետ/Տեխնիկական Վաճառքի Մասնագետ պաշտոնի համար: Ճարտարագետը/Տեխնիկական Վաճառքի Մասնագետը կներգրավվի ընկերության բոլոր ինժեներական գործողությունների իրականացման մեջ: Բացի այդ, Ճարտարագետը/Տեխնիկական Վաճառքի Մասնագետը պետք է կատարի աշխատանքներ՝ կապված շուկայի ուսումնասիրության, ապրանքների վաճառքի աջակցության և հաշվետվությունների հետ:

Responsibilities:
  • Հաղորդակցվել և համագործակցել պետական մարմինների (Շինարարական կոմիտե, Կրթության նախարարություն), նախագծային և շինարարական կազմակերպությունների և ճարտարապետների հետ՝ չոր պատերի համակարգերի, նյութերի, չափորոշիչների և շինարարական նորմերի ու կանոնների հետ կապված հարցերի շուրջ;
  • Հաղորդակցվել և համագործակցել կրթական կազմակերպությունների (համալսարաններ, քոլեջներ և այլն) հետ՝ ճարտարապետների, քաղաքացիական ինժեներների և չոր պատերի համակարգերի տեղադրողների բարձրագույն և նախնական մասնագիտական կրթության հետ կապված հարցերի շուրջ;
  • Հավաքել տեղեկատվություն հաճախորդների և նախագծերի վերաբերյալ;
  • Տեխնիկական աջակցություն դիլերներին, հաճախորդներին, ճարտարապետներին և տեղադրողներին՝ տրամադրելով տեխնիկական տեղեկատվություն և առաջարկելով համապատասխան KNAUF համակարգեր, նյութեր և լուծումներ;
  • Ուսումնասիրել և վերլուծել կատարված աշխատանքի, տեխնիկական տվյալների, ցուցանիշների և արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը, համակարգել և ամփոփել դրանք, կատարել անհրաժեշտ հաշվարկներ;
  • Մշակել և պատրաստել աշխատանքային գրաֆիկներ, պատվերներ, դիմումներ, հրահանգներ, բացատրական նշումներ, քարտեզներ, գծագրեր, այլ տեխնիկական փաստաթղթեր, ինչպես նաև հաստատված ձևերի վերաբերյալ հաշվետվություններ;
  • Հավաքագրել մարքեթինգային տեղեկատվություն շուկայից և վաճառքի կետերից։
  • Կատարել ընկերության գործադիրի կողմից հանձնարարված այլ առաջադրանքներ։
Required Qualifications:
  • Ճարտարագիտական կրթություն (ինժեներ-շինարար), բակալավրի կամ մագիստրոսի աստիճան;
  • Հայերեն, ռուսերեն բանավոր և գրավոր գերազանց հմտություններ: Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
  • Համակարգչային գերազանց իմացություն՝ ներառյալ Microsoft Office ծրագրակազմի (Excel, Word և Outlook) ծրագրեր: Auto CAD, Revit ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
  • Ինքնուրույն աշխատելու ունակ անձ բարձր պատասխանատվության զգացումով, ամբողջական նվիրվածությամբ, ով չափազանց ուշադիր է մանրուքների նկատմամբ;
  • Անձնական կարգապահություն, բարոյական վարք և գործողությունների արդյունավետություն;
  • Խնդիրներ լուծելու և որոշումներ կայացնելու հմտություններ;
  • Թիմային աշխատակից ՝ լավ հաղորդակցման, բանակցությունների և միջանձնային հմտություններով;
  • Մոտիվացված, եռանդուն, գործնական, ճնշման տակ և ինքնուրույն աշխատելու ունակությամբ;
-Արդյունքների համար աշխատող բազմակողմանի զարգացած մարդ՝ բազմաֆունկցիոնալ աշխատանքի կատարման ունակությամբ;
  • Լավ առողջական վիճակ, ֆիզիկական աշխատանք կատարելու ունակություն և պատրաստակամություն;
  • Նախորդ աշխատանքային փորձը նման պաշտոնում կդիտվի որպես առավելություն;
  • B կարգի վարորդական իրավունք ՝ առնվազն 3 տարվա վարորդական փորձով։
Please note: Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience. Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.