Overview

Գլասսվորկ ընկերությունը փնտրում է շինարարական աշխատանքների ղեկավարման փորձով մասնագետի, ով վերահսկելու և կոորդինացնելու է լուսաթափանց և ֆասադային կոնստրուկցիաների տեղադրաման աշխատանքները շինարարության ողջ ընթացքում, իրականացնելու է կատարված աշխատանքների չափագրում, որակի վերահսկողություն:

Responsibilities:
  • Վերահսկել և կոորդինացնել մոնտաժման թիմերի աշխատանքների ողջ ընթացքը,
  • Համեմատել կատարված աշխատանքները ճարտարապետական նախագծերի հետ,
  • Վերահսկել շինմոնտաժման աշխատանքների և նյութերի որակը,
  • Հետևել, որ տեղադրման աշխատանքները կատարվեն սահմանված ժամկետներում,
  • Հետևել շինարարական անձնակազմի աշխատանքի և տեխնիկական անվտանգության նորմերի պահպանմանը,
  • Հետևել, որ նախագծերը համապատասխանեն արտադրական, ինժեներական պահանջներին,
  • Չափագրել կատարված աշխատանքները,
  • Համեմատել փաստացի կատարված շինարարական աշխատանքները կատարողական ակտերում նշված աշխատանքների հետ,
  • Կրել նյութական պատասխանատվություն շինարարությունում կիրառվող նյութերի համար,
  • Կազմել անհրաժեշտ նյութերի պահանջագիր, ներկայացնել տնօրինությանը՝ հաստատման,
  • Հետևել, որ աշխատակիցները հետևողական լինեն ընկերության ներքին կարգապահական կանոնակարգով ամրագրված նորմերին:
Required Qualifications:
  • Կրթությունը՝ Արդյունաբերության և քաղաքաշինության ոլորտ,
  • Շինարարական աշխատանքների ղեկավարման առնվազն 2 տարվա փորձ,
  • Նախագիծ կարդալ,
  • AUTOCAD ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Թիմային աշխատանքների հմտություն,
  • Հաղորդակցման հմտություն։
Additional Information:
Ընկերությունը գտնվում է Ջրվեժում, աշխատանքի վայրը լինելու է Ընկերության կողմից իրականացվող պրոեկտների շին. հրապարակները:Ընկերությունը աշխատում է 6 օրյա աշխատանքային ռեժիմով:

About Glasswork

Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2

Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.