Overview

Ալֆա-Ֆարմ ընկերությունը (Էյ Լաբ Ֆարմասյութիքալսը) փնտրում է որակի վերահսկման բաժնի փորձառու ղեկավար/Լաբորատորիայի վարիչ:

Responsibilities:
  • Իրականացնել բոլոր վերլուծական մեթոդների վալիդացիաները նոր ապրանքների և արդեն գրանցված արտադրվող ապրանքների համար;
  • Կատարել հումքի, փաթեթանյութերի, նմուշների, պատրաստի նյութերի քանակակական և որակական քիմիական վելուծությունները;
  • Պատրաստել և ստանդարտացնել լուծույթները, ռեակտիվները և էտալոնային ստանդարտները անալիտիկ փորձարկման համար;
  • Կատարել բոլոր պահանջվող թեստերը՝ օգտագործելով համապատասխան վալիդացված մեթոդները;
  • Կազմակերպել շեղումների, փոփոխությունների, բողոքների, ռիսկերի գնահատման և CAPA-ների իրականացումը և փաստաթղթավորումը;
  • Վերահսկել թափոնների գրանցման, վերահսկման, պիտակավորման և վերլուծության գործընթացները;
  • Պահպանել և հետևել ՊԱԳ (Պատշաճ արտադրական գործունեության) կանոններին և դրույթներին;
  • Իրականացնել Պահպանման նմուշների պահեստավորումը պահանջվող պայմաններին և ժամկետներին համապատասխան;
  • Կազմակերպել և իրականացնել կայունության թեստերը և պահպանել համապատասխան գրառումները;
  • Ապահովել բոլոր լաբորատոր սարքավորումների ու միջոցների պատշաճ կերպով օգտագործումն ու պահպանումը։
Required Qualifications:
  • Բարձրագույն մասնագիտական կրթություն (քիմիա, դեղագործություն, կենսաքիմիա, դեղագիտություն);
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ դեղագործական լաբորատորիայում;
  • Որակի վերահսկման փորձը կդիտվի որպես առավելություն;
  • HPLC (High Performance Liquid Chromatograph) և UV Spectophotometer սարքավորումների հետ աշխատելու փորձ;
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Պատասխանատվության բարձր զգացում:

Please note: Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.