Overview

Գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում լիզինգի ֆինանսավորման նպատակով ՈւՎԿ-ների կողմից լրացուցիչ կապիտալի ներգրավմանն ուղղված դրամաշնորհային ծրագիր

Հրապարակման ամսաթիվ՝ 2025թ․ հունվարի 10

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ շարունակական հիմունքներով 2025թ․ հունվարի 10 – 2025թ. դեկտեմբերի 31

ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը («ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր») հրապարակում է No. APS-2025/003-Attracting-Finance-for-Leasing ծածկագրով Տարեկան ծրագրային հայտարարություն (ՏԾՀ)՝ տրամադրելու իր գործունեությանն աջակցելուն ուղղված դրամաշնորհներ, որոնց նպատակն է խրախուսել Ունիվերսալ վարկային կազմակերպություններին (ՈւՎԿ) արժեթղթերի թողարկման միջոցով ներգրավել կապիտալ և ներգրավված կապիտալը լիզինգային գործիքների միջոցով տրամադրել Հայաստանում գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների ձեռնարկություններին։ Դրամաշնորհները կտրամադրվեն և կիրականացվեն դրամաշնորհները կարգավորող ԱՄՆ ՄԶԳ և ԱՄՆ կառավարության կանոնակարգերի, ինչպես նաև «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի դրամաշնորհների կառավարման ներքին քաղաքականության համաձայն:

«ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրը խորապես վերլուծել է գյուղատնտեսական արժեշղթաները՝ հիմնվելով դրանցում արտահանման ավելացման, ներդրումների մոբիլիզացման և աճի խթանման ներուժի վրա: Այս վերլուծությունների հիման վրա մի քանի ենթաոլորտներ բացահայտվել են որպես նպատակային միջամտության ուղղություններ և հանդիսանում են այս ՏԾՀ-ի թիրախ՝

Գյուղատնտեսություն
1. Խաղողագործություն և գինեգործություն
2. Մրգեր և հատապտուղներ (թարմ և վերամշակած)
3. Բանջարեղեն (թարմ և վերամշակած)
4. Խոտաբույսեր (թարմ և չորացրած) և բուսական թեյեր
5. Մեղր
6. Ընկույզներ

Զբոսաշրջություն
1. Խոհարարություն և գինի
2. Արկածային և բնություն
3. Արվեստ և մշակույթ

Այս դրամաշնորհային ծրագրով «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրն ՈւՎԿ-ներին կտրամադրի խթանող (catalytic) դրամաշնորհներ՝ լրացուցիչ կապիտալ ներգրավելու առաջնային նպատակով: Որպես երկրորդ քայլ՝ ներգրավված ֆինանսական միջոցների առնվազն 70%-ն ՈւՎԿ-ները լիզինգային գործիքների միջոցով կուղղորդեն նշված թիրախային ենթաոլորտներում գործող ձեռնարկություններին՝ բավարարելու ֆինանսական շուկայի ընթացիկ պահանջարկը: Ներգրավված ֆինանսների մնացած մասի առավելագույն 30%-ը լիզինգի միջոցով կարող է տրամադրվել գյուղատնտեսության և զբոսաշրջության այլ ենթաոլորտներում։ Լրացուցիչ կապիտալ ներգրավելու նպատակով դրամաշնորհային աջակցության համար դիմող ՈւՎԿ-ները պետք է ցուցադրեն, որ իրենց պոտենցիալ ներդրումների ոլորտները համապատասխանում են գյուղատնտեսությանը և զբոսաշրջությանը` որպես «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի թիրախային ոլորտներ: «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի կողմից տրամադրվող դրամաշնորհային աջակցությունն առավելագույնի կհասցնի նման ՈւՎԿ-ների առկա ներուժը` լիզինգային գործունեության ընդլայնմանն անհրաժեշտ ֆինանսներ և/կամ ներդրումներ ստանալու համար։

«ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրը նպատակ ունի աջակցել ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից լիցենզավորված ՈւՎԿ-ներին, որոնք զբաղվում են կամ ցանկանում են զբաղվել լիզինգային գործունեությամբ: Այս ՏԾՀ-ի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհները կհզորացնեն ՈւՎԿ-ներին, որոնք լրացուցիչ ֆինանսներ և կապիտալ ներդրումներ են փնտրում՝ ընդլայնելու և/կամ դիվերսիֆիկացնելու իրենց լիզինգային գործառնությունները գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում: «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի խթանող (catalytic) ֆինանսավորումը կարող է օգտագործվել ՈւՎԿ-ների կողմից՝ իրականացնելու հետևյալ գործողություններից որևէ մեկը՝
– Հոգալ անդերրայթինգի, տեղաբաշխման, ցուցակման և շուկայաստեղծման ծախսերը:
– Ֆինանսավորել այլ ծախսեր, ինչպիսիք են պետական տուրքեր, արժեթղթերի թողարկման, ցուցակման և տեղաբաշխման գործընթացին նպաստող պրեզենտացիաներ և միջոցառումներ:

Ներկայումս ՈւՎԿ-ների ընթացիկ իրականացվող նմանատիպ ծրագրերը, ինչպես նաև հավելյալ կապիտալ ներգրավելու հետընթաց/ռետրոսպեկտիվ ծախսերը չեն կարող ֆինանսավորվել սույն ՏԾՀ-ով։

Այս ՏԾՀ-ի շրջանակներում «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի կողմից առանձին դրամաշնորհային նախագծերին տրամադրվող աջակցությունը նախատեսվում է նվազագույնը $20,000-ից մինչև առավելագույնը $70,000, ընդ որում դրամաշնորհները կտրամադրվեն համարժեք ՀՀ դրամով: Հայտատուի ֆինանսական մասնակցային ներդրումը կազմելու է ներկայացված նախագծի ընդհանուր արժեքի նվազագույնը 20%, ընդ որում խրախուսվում են ավելի մեծ չափով ներդրումներ, որոնք գնահատման գործընթացում կհանգեցնեն ավելի բարձր միավորների: Դրամաշնորհառուները կկարողանան ԱԱՀ-ից ազատում հայցել դրամաշնորհի շրջանակում կատարվող իրավասու ծախսերի համար: Հաստատվելու դեպքում ԱԱՀ հարկազատման գրությունները կտրամադրվեն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից: Առանձին դրամաշնորհային նախագծերի իրականացման ժամկետը սահմանվում է առավելագույնը 12 ամիս դրամաշնորհի պայմանագրի ստորագրման օրվանից՝ մեկնարկելով 2025թ. մարտի 1-ից հետո և ավարտվելով 2026թ. դեկտեմբերի 31-ից ոչ ուշ։

Required Qualifications:
Հայտատուները պետք է խստորեն պահպանեն սույն ՏԾՀ-ի պահանջները: Դրամաշնորհի հայտերը կարելի է ներկայացնել անգլերեն կամ հայերեն լեզվով։ Դրամաշնորհի հայտերն ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով։

Սույն ՏԾՀ-ին առնչվող ցանկացած արձագանքի դեպքում խնդրում ենք նշել APS-2025/003-Attracting-Finance-for-Leasing ծածկագիրը։

ՏԾՀ-ին առնչվող ցանկացած հարց պետք է ներկայացվի «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի Դրամաշնորհների կառավարման թիմին՝ [email protected] հասցեով: Հարցերը պետք է ներկայացնել գրավոր։ Հեռախոսազանգեր չեն ընդունվում։ Հարցերն ու պարզաբանման հարցումները, ինչպես նաև դրանց պատասխանները, որոնք, ըստ «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի հայեցողության, կարող են հետաքրքրել այլ հայտատուների, կտրամադրվեն սույն ՏԾՀ-ով հետաքրքրված և հայտեր ներկայացնելու ցանկություն հայտնած կառույցներին։ Միմիայն «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի կողմից տրված գրավոր պատասխանները կհամարվեն պաշտոնական և դերակատարում կունենան ՏԾՀ-ի գործընթացում ու հետագա գնահատման ընթացքում:
Please note: Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience. Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.