Overview
Ծրագրի մասին
«Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ն Հայաստանում Նիդերլանդների դեսպանության աջակցության շնորհիվ իրականացնում է «Տեղական կազմակերպությունների կարողությունների զարգացում գործնական գիտելիքների փոխանակման միջոցով՝ աջակցելով Լեռնային Ղարաբաղի տեղահանված ՀԿ-ներին» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպում է հատուկ եռօրյա դասընթաց Երևան քաղաքում Արցախից տեղեհանված այն շահույթ չհետապնդող ու ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, ովքեր շարունակում են իրենց գործունեությունը տեղահանումից հետո:
Դասընթացի մասին
Դասընթացներն իրականացվելու են Երևան քաղաքում: Դասընթացների գրաֆիկ`
Դասընթաց 1. Դրամաշնորհային հայտերի նախապատրաստում
Դասընթաց 2․ Ռազմավարական պլանավորում
Դասընթաց 3. Նախագծերի կառավարում
Դասընթաց 4. Նախագծերի ֆինանսական կառավարում
Դասընթաց 5. Դոնորների հետ հարաբերություններ և հաղորդակցության հմտություններ
Դասընթաց 6. Ծրագրային հաշվետվություններ ու մոնիթորինգ
Ուշադրություն՝ Դասընթացն հաջողությամբ ավարտած մասնակիցները, հնարավորություն կունենան դիմել ենթադրամաշնորհի (մինչև 2.1 մլն դրամ)՝ իրականացնելու շահույթ չհետապնդող նախագիծ։ Ենթադրամաշնորհին դիմելու պայմանները կներկայացվեն դասընթացն հաջողությամբ ավարտած մասնակիցներին։
Դասընթացներն անվճար են: Դասընթացի ընթացքում առաջարկվելու է ճաշի և սուրճի ընդմիջում: Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվելու են մասնակցության վկայականներ, ինչպես նաև ընձեռնվելու է հնարավորություն ստանալ անհատական խորհրդատվություն: Դասընթացին կարող է մասնակցել առավելագույնը 15 մասնակից:
Ով կարող է մասնակցել
– Շահույթ չհետապնդող, ոչ պետական կազմակերպությունների (ՀԿ, Հիմնադրամ) ներկայացուցիչներ, որոնք գործել են Արցախում և նախատեսում են շարունակել կամ արդեն իսկ շարունակում են իրենց գործունեությունը նոր համայնքում։
Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն հեռախոսազանգի և/կամ էլ. փոստի միջոցով: Դասընթացները կազմակերպվելու են երկու խմբով, դասընթացների օրերի մասին տեղեկատվությունը կտրամադրվի հեռախոսազանգի օրը, որի ընթացքում մասնակիցները կարող են ընտրել իրենց առավել հարմար տարբերակը։ Ընտրված մասնակցիներին կտրամադրվի մանրամասն օրակարգը և լրացուցիչ այլ տեղեկություն:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլ հասցնեին կամ մեր ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/issdngo Հեռախոսազանգի միջոցով տեղեկատվություն չի տրամադրվում։
Պահանջներ
- Առնվազն մեկ տարվա ծրագրերի իրականացման փորձ (այն կազմակերպությունում/ակտիվ խմբում, որը ներկայացնելու եք)
- Առնվազն 18 տարեկան
- Անգլերենի իմացությունը ցանկալի է
- Ամբողջությամբ լրացված մասնակցության հայտ (խնդրում ենք դատարկ հարցաշար չհանձնել)
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.