Overview
«Կրիսպ» ընկերությունը փնտրում է պատասխանատու, զգոն և բարձր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկնող Անվտանգության աշխատակցի, ով կապահովի անվտանգության բարձր մակարդակ ընկերության աշխատակիցների, այցելուների և գույքի համար։
Նա պատասխանատու կլինի շրջայցերի իրականացման, տեսահսկման համակարգերի մշտադիտարկման, շենքերի և սարքավորումների ստուգման, ինչպես նաև մուտքային և ելքային հոսքերի վերահսկման համար։
- Իրականացնել տարածքի և աշխատակիցների անվտանգության ապահովում՝ կատարելով շրջայցեր, ստուգելով շենքերի, սարքավորումների և մուտքի կետերի վիճակը։
- Մշտադիտարկել ընկերության տարածքը տեսահսկման համակարգերի միջոցով և ախտորոշել ու զեկուցել ցանկացած կասկածելի կամ չթույլատրելի գործողություն։
- Հետևել տեսախցիկների, ազդանշանային և այլ անվտանգության սարքավորումների անխափան աշխատանքին, խնդիրների դեպքում անմիջապես տեղեկացնել ղեկավարությանը։
- Զեկուցել հայտնաբերված խախտումների, արտակարգ իրավիճակների կամ հնարավոր տեխնիկական խափանումների մասին։
- Գնահատել իրավիճակները և անհրաժեշտության դեպքում նախաձեռնել համապատասխան արձագանքման միջոցառումներ։
- Ապահովել ընկերության ներքին կարգապահական կանոնների, անվտանգության նորմերի և ընթացակարգերի պահպանումը։
- Կատարել կողմնակի անձանց մուտքի գրանցում և ապահովել վերահսկում՝ անհրաժեշտության դեպքում հաղորդելով անմիջական ղեկավարներին։
- Աշխատանքային փորձն անվտանգության ոլորտում պարտադիր է։
- Բարձրագույն կրթությունը կդիտարկվի որպես առավելություն։
- Հայերեն լեզվի գերազանց տիրապետում, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է:
- Բարձր զգոնություն, գաղտնապահություն և պատասխանատվություն։
- Իրավիճակները արագ գնահատելու կարողություն, սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ճիշտ որոշումներ ընդունելու ունակություն։
- Detail-oriented
- Armenian language knowledge
Պաշտոնը ենթադրում է հերթափոխային աշխատանքային գրաֆիկ, 1 օր (24 ժամ) հերթափոխ, 2 օր հանգիստ:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները։
✨ Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.



