Overview
«Արփիսոլար»-ն առաջարկում է յուրահատուկ լուծումներ հաճախորդի համար, իսկ Արփիի արևային թիմը գաղափարները վերածում է հաջողված նախագծերի: Այժմ մենք փնտրում ենք վաճառքի մենեջեր, ով պատրաստ է ընդունել նոր մարտահրավերներ և կառուցել գործընկերական հարաբերություններ հաճախորդների հետ:
- Ուսումնասիրել շուկան, կատարել վերլուծություններ, բացահայտել վաճառքի նոր հնարավորություններ
- Ներգրավել կորպորատիվ հաճախորդներ, իրականացնել ուղիղ վաճառքներ
- Իրականացնել գործնական հանդիպումներ, վարել բանակցություններ
- Հաճախորդներին ներկայացնել կորպորատիվ առաջարկներ (Ընկերության ապրանքատեսակները և ծառայությունները)
- Վարել հաճախորդների բազան, կազմել հաշվետվություններ
- Ճկուն հաղորդակցման և բանակցային հմտություններ
- Արդյունքին միտվածություն
- Նախաձեռնողականություն և վերլուծական մտածողություն
- Թիմային աշխատանք և ժամանակի կառավարում
- Մեքենայի առկայություն
- Ոլորտային վերապատրաստում/ Մասնագիտկան աճ
- Ստեղծագործական ազատություն (ոչ ստանդարտ լուծումների առաջադրում)
- Վարձատրությունը՝ Ֆիքս. աշխատավարձ + %- ներ վաճառքներից
- Մեքենայի մաշվածության գումար
- Վառելիքի տրամադրում
- 5-օրյա աշխատանքային գրաֆիկ
About Arpi Solar LLC
Հիմնադրվելով 2012թ. Արփի Սոլար ընկերությունը նպաստում է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանը, շարունակաբար գրանցելում է բարձր ցուցանիշներ արևային համակարգերի նախագծման և տեղադրման գործում՝ ապահովելով հասանելիություն Հայաստանի յուրաքանչյուր անկյունում բնակվող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Ընկերության գլխավոր սկզբունքը բարեխիղճ և բարձրակարգ մասնագիտական ծառայությունների մատուցումն է: Ուստի մեր փորձառու մասնագետներն իրենց աշխատանքում հիմնվում են որակի միջազգային ստանդարտների և ոլորտի լավագույն փորձի վրա՝ յուրաքանչյուր արևային համակարգի տեղադրում հարմարեցնելով մեր հաճախորդների իրական պահանջներին:
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.