Overview
- Շուկայի ուսումնասիրություն
- Հաճախորդի պահանջների բացահայտում
- Պահանջվող ապրանքների համապատասխան քանակի ապահովում վաճառքի կետերում
Responsibilities:
- Արդյունավետ վաճառքին ուղղված նախնական աշխատանքների իրականացում՝ շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն
- Ապրանքի ներկայացում խանութ-սրահներին
- Պատվերների հավաքագրում
- Պարտքերի հավաքագրում
- Մերչենդայզինգ (Վաճառքի կետերում ապրանքների դասավորվածության հետևողական ուսումնասիրություն, դրանց պահեստային մնացորդների մասին մշտական տեղեկացվածություն)
Required Qualifications:
- 1-2 տարվա փորձ՝ Վաճառքի ոլորտում (ցանկալի է ղեկավարման)
- Սեփական մեքենայի առկայություն (վարորդական իրավունքի առկայությամբ)
- Հայերենի գերազանց իմացություն (ռուսերենի և անգլերենի իմացությունը խիստ ցանկալի է)
- Բարձրագուն կրթությունը ցանկալի է
Գործունեության ծավալման տարածքներ՝ Երևան, Լոռվա և Տավուշի մարզեր
About Derjava-S
Դերժավա ընկերությունների խումբը հիմնադրվել է 1995 թվականին:
Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ Դերժավա ընկերությունների խումբը շուկայում ներկայացնում է ավելի քան 50 անուն ապրանքանիշ, ավելին քան 700 անուն արտադրանք, ունի ավելի քան 2500 աշխատակից:
Բազմաճյուղ ներգրավվածությունն օգնում է մեկտեղել տարբեր ոլորտներում կուտակված լավագույն փորձը՝ ստեղծելով բացառիկ արժեք սպառողների համար։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ`
- Արագ սպառվող ապրանքների դիստրիբյուցիա
- բեռնափոխադրումների ծառայություններ
- մեքենաների շուկա
- առողջության և բուժ․սպասարկման ոլորտ
- հյուրանոցային բիզնես
- արագ սննդի սպասարկման շուկա
- թռչնաֆաբրիկա
- պահածոների տեղական արտադրություն
- հիգիենայի պարագաների տեղական արտադրություն։
Մեր կողմից ներկրվող և արտադրվող ապրանքանիշերը հայտնի են գրեթե յուրաքանչյուր սպառողի:
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.