Overview
«ՄՏԿ» ընկերությունը փնտրում է փորձառու Ֆինանսական տնօրենի՝ համապատասխան աշխատանքային փորձով։
Responsibilities:
- Կազմակերպության տարբեր ճյուղերի ֆինանսական ռազմավարության մշակում և իրագործում,
- Տարվա բյուջեի և ֆինանսական կանխատեսումների պատրաստում, իրական ֆինանսական արդյունքների հետ համեմատում,
- Հաշվետվությունների և ֆինանսական վերլուծությունների կազմում և ներկայացում՝ եկամուտների, ծախսերի և շահութաբերության վերաբերյալ,
- Կանխիկ միջոցների, ֆինանսական պարտավորությունների և վարկերի կառավարում,
- Ֆինանսական ռիսկերի գնահատում և կանխարգելիչ միջոցառումների առաջարկում,
- Համագործակցություն բանկերի, հարկային մարմինների և արտաքին աուդիտորների հետ,
- Ֆինանսական գործընթացների ղեկավարում և անձնակազմի մասնագիտական հմտությունների զարգացման աջակցություն,
- Ֆինանսական գործընթացների վերահսկում և արդյունավետության բարձրացում, անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում։
Required Qualifications:
- Բարձրագույն կրթություն ֆինանսական, հաշվապահության կամ տնտեսագիտական ոլորտում,
- Առնվազն 3 տարվա ֆինանսական ղեկավարի աշխատանքային փորձը պարտադիր է,
- Microsoft Office-ի (հատկապես՝ Microsoft Office Excel-ի գերազանց իմացություն) և ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն,
- Գործնական գիտելիքներ ֆինանսական վերլուծության, բյուջետավորման և հաշվետվությունների ոլորտում,
- Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ,
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Additional Information:
Ինքնակենսագրականում (CV) անպայման նշել ակնկալվող աշխատավարձի չափը։ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` Ավան, ք. ԵրևանՀամապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) [email protected] էլ.փոստի հասցեին՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։
About MTK CJSC
«ՄՏԿ» ՓԲԸ-ն հանդիսանում է գազաբաշխիչ կետերի, հանգույցների և կայանների արտադրող, ինչպես նաև մասնագիտացված սերվիզ կենտրոն (https://mtk.am/, Spyur.am/mtk): Ընկերությունը մասնագիտացված է գազի ցածր, միջին և բարձր ճնշման արդյունաբերական սարքավորումների, ինչպես նաև մի շարք շինարարական արտադրանքի ներմուծմամբ, արտահանմամբ և վաճառքով:
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.



