Overview

Ջելիֆիշ ընկերությունը փնտրում է սառը/տաք ուտեստների խոհարար, ով իր գործընկերների հետ կօգնի ստեղծել կատարյալ ուտեստներ՝ տալով լավագույն փորձառությունը մեր հյուրերին։

Responsibilities:
  • Պահպանել  ողջ տարածքի սանիտարահիգիենիկ նորմերը,
  • Հետևել աշխատանքի ընթացակարգին և ուղղորդել բաժնի խոհարարիներին,
  • Հետևել և ժամանակին կատարել բաժնի ապրանքների և մթերքների պատվիրումը ղեկավարների հետ միասին,
  • Աշխատել և մատուցել սնունդը հաշվարկա-տեխնոլոգիական քարտերին համապատասխան,
  • Վերահսկել և ապահովել սննդի որակը և պահպանման պայմանները ըստ սահմանված չափանիշների
  • Հստակ տեղյակ լինել մենյուի տեսականուն և ալերգեն մթերքների ցանկին,
Required Qualifications:
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տվյալ հաստիքում,
  • Համապատասխան կրթության և որակավորման առկայություն,
  • Թիմակիցներին լսելու կարողություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Անվտանգության և հիգիենայի կանոնների գերազանց իմացություն
Benefits:
Ապահովում ենք սնունդով և երեկոյան ժամերին տեղափոխումով։✨
Additonal Information:
Բոլոր համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (Resume/CV) [email protected] էլ.հասցեին` վերնագիր դաշտում նշելով հաստիքի անվանումը:

About Jellyfish Yerevan

Ջելիֆիշ Երևանի մասին

Օդանավակայանի մոտ կղզի կա։ Մեծ փայտյա դռներից մտնում ես ներս ու հայտնվում կղզում, որտեղ աշխարհի բոլոր անկյուններից հավաքել ենք լավագույնը. ծով, արև, ավազ, տռոպիկական մրգեր, համեղ ուտելիքներ և խմիչքներ, բույսեր, ու այս ամենը միավորող երաժշտություն։

Ի՞նչն ենք մենք կարևորում

Մենք կարևորում ենք գեղեցկությունը, ինչը մեզ համար ամփոփված է արվեստում, բնության, սիրո ու աշխատասիրության մեջ։ Ջելիֆիշը արդեն մի մեծ ընտանիք է, որտեղ բոլորը սիրում են իրար։ Ակտիվ, անդադար սովորող և սովորեցնող, պահանջատեր ու մոտիվացված անհատների ընտանիք է Ջելիֆիշը։

Ի՞նչ ենք մենք անում

Ջելիֆիշը փոխում է մեր իրականության սպասարկման ստանդարտները, վերացնում արձակուրդներին՝ Հայաստանից դուրս մեկնելու անհրաժեշտությունը:

  • Ջելիֆիշը երաժշտությամբ պատմում է մշակույթների մասին:
  • Ջելիֆիշը մատուցում է աշխարհի համերը իր խոհանոցով:
  • Ջելիֆիշը պարզապես կիսվում է երջանկության իր բանաձևով:

Մեր արժեքները

Մեր ընտանիքում աշխատում են մարդիկ, ովքեր ձգտում են կյանքից ստանալ և փոխանցել լավագույնը։ Մեր թիմը առաջնորդվում է հետևյալ արժեքներով, որոնք միավորվում են բոլորիս բնավորության և աշխատելաոճի մեջ՝

  • մենք գործում ենք որպես մեկ ընտանիք
  • մենք անկեղծ ու հարգալից ենք միմյանց և մեր հյուրերի նկատմամբ
  • մենք սիրում և վայելում ենք մեր աշխատանքը
  • մենք աշխատում ենք դրական և առողջ միջավայրում
  • մենք ձգտում ենք զարգացմանը և կիսվում ենք մեր փորձով