Overview

Մենք փնտրում ենք գանձապահի, ով ,աշխատելով մեր ջերմ թիմում, բարեհամբյուր սպասարկելու է հյուրերին և վերահսկելու է դրամական միջոցների հոսքը։

Responsibilities:
  • Իրականացնել դրամական միջոցների ընդունման և պահպանման գործընթացները,
  • Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին մասնակցել կանխիկ դրամական միջոցների ստուգմանը և համապատասխանեցմանը համակարգի տվյալներին,
  • Իրականացնել դրամարկղի ամփոփում, դրամարկղային մատյանի տվյալների լրացում,
  • Ֆինանսական բաժնին ապահովել անհրաժեշտ տեղեկություններով ըստ պահանջի,
Required Qualifications:
  • Բարձրագույն կրթություն
  • Կանխիկ դրամի հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Դրամական միջոցների ճշգրտության իմացություն,
  • Հյուրերի հետ հաղորդակցվելու հմտություններ,
  • Հայերենի ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • MS Office ծրագրային փաթեթի (Word, Excel) և իմացություն
Benefits:
  • Տրանսպորտի տրամադրում
  • Սննդի տրամադրում
  • Ջերմ միջավայր
Additonal Information:
Բոլոր համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (Resume/CV) [email protected] էլ.հասցեին` վերնագիր դաշտում նշելով հաստիքի անվանումը:

About Jellyfish Yerevan

Օդանավակայանի մոտ կղզի կա։ Մեծ փայտյա դռներից մտնում ես ներս ու հայտնվում կղզում, որտեղ աշխարհի բոլոր անկյուններից հավաքել ենք լավագույնը. ծով, արև, ավազ, տռոպիկական մրգեր, համեղ ուտելիքներ և խմիչքներ, բույսեր, ու այս ամենը միավորող երաժշտություն։

Մենք կարևորում ենք գեղեցկությունը, ինչը մեզ համար ամփոփված է արվեստում, բնության, սիրո ու աշխատասիրության մեջ։ Ջելիֆիշը արդեն մի մեծ ընտանիք է, որտեղ բոլորը սիրում են իրար։ Ակտիվ, անդադար սովորող և սովորեցնող, պահանջատեր ու մոտիվացված անհատների ընտանիք է Ջելիֆիշը։

Ի՞նչ ենք մենք անում

Ջելիֆիշը փոխում է մեր իրականության սպասարկման ստանդարտները, վերացնում արձակուրդներին՝ Հայաստանից դուրս մեկնելու անհրաժեշտությունը:

Ջելիֆիշը երաժշտությամբ պատմում է մշակույթների մասին
Ջելիֆիշը մատուցում է աշխարհի համերը իր խոհանոցով
Ջելիֆիշը պարզապես կիսվում է երջանկության իր բանաձևով:

Մեր արժեքները

Մեր ընտանիքում աշխատում են մարդիկ, ովքեր ձգտում են կյանքից ստանալ և փոխանցել լավագույնը։ Մեր թիմը առաջնորդվում է հետևյալ արժեքներով, որոնք միավորվում են բոլորիս բնավորության և աշխատելաոճի մեջ՝

  • մենք գործում ենք որպես մեկ ընտանիք
  • մենք անկեղծ ու հարգալից ենք միմյանց և մեր հյուրերի նկատմամբ
  • մենք սիրում և վայելում ենք մեր աշխատանքը
  • մենք աշխատում ենք դրական և առողջ միջավայրում
  • մենք ձգտում ենք զարգացմանը և կիսվում ենք մեր փորձով