Overview
«Ֆասթ Բանկ» ՓԲ Ընկերությունը Խնդրահարույց վարկերի առաջնային հավաքագրման ծառայության ղեկավարի ազատ հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է աշխատակից, ով պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝
- Իրականացնել վարկային պորտֆելի ժամկետանց պարտավորությունների վաղ հայտնաբերման և ամենօրյա մոնիթորինգ,
- Մշակել և իրականացնել առաջնային հավաքագրման գործընթացներ (հեռախոսային կապ, SMS, էլ. փոստ, այցելություններ և այլ միջոցներ),
- Վարել հաճախորդների հետ բանակցություններ՝ վճարման ժամանակացույցների վերանայում, վարկերի վերակառուցում կամ այլ լուծումների առաջարկում,
- Մշակել, վերահսկել և գնահատել հավաքագրման գործընթացները և մոտիվացիոն համակարգերը,
- Պլանավորել թիմի աշխատանքը, սահմանել KPI-ներ և վերլուծել արդյունքները,
- Պատրաստել և ներկայացնել կատարված աշխատանքների և արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ,
- Համագործակցել բանկի այլ ստորաբաժանումների հետ,
- Ապահովել պարտքերի հավաքագրման էթիկական նորմերի, ՀՀ օրենսդրության, ՀՀ ԿԲ նորմատիվների և ներքին կանոնակարգերի խիստ պահպանումը,
- Կազմակերպել և իրականացնել թիմի անդամների և շահագրգիռ կողմերի վերապատրաստումը,
- Իրականացնել այլ գործառույթներ՝ կապված առաջնային հավաքագրման գործընթացների կառավարման հետ։
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ խնդրահարույց ակտիվների վերականգնման կամ ռիսկերի կառավարման ոլորտում
- ՀՀ բանկային օրենսդրության իմացություն
- Պարտքերի հավաքագրման գործընթացների իրականացման և ռիսկերի կառավարման փորձ
- Արդյունավետ հաղորդակցման հմտություն
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Անալիտիկ մտածողություն և արագ որոշումների կայացման ունակություն
- Գերազանց միջանձնային և խնդիրների լուծման հմտություններ
- Համակարգչային գիտելիքներ (MS Office, բանկային ծրագրեր, CRM համակարգեր)
- Պատասխանատվություն, սթրեսակայունություն, էթիկայի բարձր մակարդակ և ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Առաջնորդության և թիմի կառավարման հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում
- Time management
- Problem solving
- Conflict resolution skills
- Customer/service oriented
- Teamwork
- Communication
Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։
✨ Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.



