Overview

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիրը հայտարարում է 6-ամսյա աքսելերատոր ծրագիր կին մասնագետների համար, որի նպատակն է նպաստել Հայաստանի էներգետիկայի բնագավառում կանանց ներգրավվածությանը, հզորացմանն ու առաջխաղացմանը՝ զարգացնելով նրանց առաջնորդության, տեխնիկական և փափուկ հմտությունները, խթանելով համագործակցության ցանցի ձևավորումը։  

Մրցութային հիմքով ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու՝

(i) վերապատրաստումներ և սեմինարներ,
(ii) մենթորություն,
(iii) ցանցային համագործակցություն և
(iv) մասնագիտական կարողությունների զարգացում։

Բոլոր չորս բաղադրիչներին լիարժեք մասնակցությունը պարտադիր է։

Required Qualifications:
  • Էներգետիկայի բնագավառում մինչև տասը տարվա փորձ,
  • Կամ այլ բնագավառում մինչև յոթ տարվա մասնագիտական փորձ (էներգետիկայի բնագավառ տեղափոխվելու մտադրություն),
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ,
  • Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն,
  • Ժամանակի կառավարման և կազմակերպչական հմտություններ,
  • Համակարգչի, ներառյալ Microsoft Office ծրագրերի իմացություն,
  • Աքսելերատորի ողջ ընթացքին մասնակցելու հնարավորություն։
Please note: Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience. Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.