Overview

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում առկա է մեթոդաբանության ծառայությունում մեթոդաբանի թափուր հաստիք:

Responsibilities:
  • Մեթոդական աջակցություն տրամադրել Բանկի ներքին իրավական ակտերի մշակման աշխատանքներին, ապահովել դրանց համապատասխանությունը օրենսդրական տեխնիկայի պահանջներին,
  • Կազմել և խմբագրել Բանկի ստորաբաժանումների գործունեությունը, նրանց կողմից իրականացվող գործառնություններն ու մատուցվող ծառայությունները կարգավորող ներքին իրավական ակտերի նախագծերը
  • Մշտապես հաշվառել ներքին իրավական ակտերի գործողության ժամկետները, պատրաստել ստորաբաժանումներին ուղղվող ծանուցման նամակների նախագծերը
  • Նախապատրաստել Բանկի կառավարման իրավասու մարմինների կողմից հաստատման ենթակա ներքին իրավական ակտերը
  • Վարել փաստաթղթերի տարածման ցանկը և ներքին իրավական ակտերի հաշվառման մատյանը
  • Վարել և արխիվացնել ներքին իրավական ակտերի ու դրանց առնչվող փաստաթղթերի էլեկտրոնային բազաները
  • Պատրաստել ՀՀ կենտրոնական բանկից և ՀՀ բանկերի միությունից ստացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ Բանկի դիրքորոշումն արտացոլող նամակները
  • Խորհրդատվություն տրամադրել Բանկի ներքին իրավական ակտերի գործնական կիրառման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ
Required Qualifications:
  • Միջազգային որակավորումները կդիտարկվեն որպես առավելություն
  • Բանկային օրենսդրության, ոլորտը կարգավորող իրավական ակտերի իմացություն
  • Կորպորատիվ կառավարման սկզբունքների իմացություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
  • Համակարգչային համապատասխան գիտելիքներ
  • Ժամանակի կառավարման ունակություն
  • Վերջնաժամկետներին հետևելու և պահպանելու ունակություն
  • Թիմային աշխատանքի և շփման հմտություններ
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ հարակից այլ ոլորտում
  • Negotiation skills
  • Time management
  • Ability to keep deadlines
  • MS Office
Note:

✨ Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.