Overview
IFES is seeking a qualified National Consultant in the use of technologies in elections and electoral administration, who will be working with International ICT Expert, to assist the Central Electoral Commission (CEC) of the Republic of Armenia to assess the existing Voter Authentication Devices (VAD) and propose optimal technological solutions for voter authentication and registration to be implemented prior to the 2026 National Assembly elections.
«ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ը փնտրում է ընտրությունների և ընտրական վարչարարության մեջ տեխնոլոգիաների կիրառման ոլորտի որակավորված տեղական խորհրդատուի, ով աշխատելու է միջազգային ՏՀՏ փորձագետի հետ միասին՝ օգնելու Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) գնահատել ընտրողների նույնականացման առկա սարքերը (ԸՆՍ/VAD) և առաջարկելու ընտրողների նույնականացման ու գրանցման օպտիմալ տեխնոլոգիական լուծումներ, որոնք պետք է իրականացվեն 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ։
The Central Voter Information System (CVIS) was an integral part of the voter authentication and registration process. While there were no apparent failures, CVIS was considered to be inflexible and difficult to operate by the CEC. Therefore, the CEC is interested in a more user-friendly and adaptable version of CVIS.
Since the electoral legislation is quite detailed in Armenia, it is essential to also look at the regulatory framework and suggest changes or amendments to be made at legislative or sub-legislative levels with regard to VADs and voter verification processes.
With a view of promoting integrity of elections, the primary functions of the National Consultant in elections and electoral administration are as follows:
The National Consultant's duties and responsibilities:
- Assist the International Expert in the production of a comparative report on the status of existing VADs and voter registration/ authentication process, studying for this purpose relevant documentation, performance reports and statistics as well as interviewing key personnel related to the process;
- Support in drafting recommendations for the new technological solutions for voter registration/ authentication considering the following aspects:
b. Personal/voter data protection
c. Interoperability with future biometric passports and IDs
d. Resilience to cybersecurity threats
e. Intuitive user interface and ease training of training the device operators
f. Cost and implementation time considerations
- Assist in reviewing the existing CVIS performance and recommend incremental and/or fundamental improvements for streamlining the voter information system;
- Provide support in reviewing the relevant legislation and recommend amendments or adoption of new regulations for securing integrity of the voter authentication and registration process;
- Prepare the executive summary of the report in Armenian;
- Report regularly on activities to IFES Armenia Country Director and/or IFES Armenia Senior Advisor and ICT International Expert.
ԸՆՍ-երը Հայաստանում ներդրվել են 2016 թվականին և օգտագործվել երեք խորհրդարանական ընտրություններում՝ 2017, 2018 և 2021 թվականներին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ընտրություններում։ Բացի ընտրողների նույնականացումից և բազմակի քվեարկությունը կանխելուց, ԸՆՍ-երը կարևոր գործիք են դարձել նաև ընտրությունների նկատմամբ վստահության բարձրացման համար, ինչպես հավաստում են տարբեր շահագրգիռ կողմեր: Այնուամենայնիվ, հաշվի առնելով ԸՆՍ-երի շահագործման երկարատև ժամանակահատվածը, կարիք կա գնահատելու դրանց հետագա շահագործման նպատակահարմարությունը և հասկանալու նմանատիպ սարքերի նկատմամբ ապագա պահանջները՝ նկատի ունենալով կիբերանվտանգության սպառնալիքների շարունակական աճը և ապագայում սարքավորումների հուսալիության ներուժը:
Ընտրողների Կենտրոնական Տեղեկատվական Համակարգը (ԸԿՏՀ) ընտրողների նույնականացման և գրանցման գործընթացի անբաժանելի մասն էր հանդիսանում: Թեև ակնհայտ խափանումներ չկային, ԸԿՏՀ-ը ԿԸՀ-ի կողմից համարվում էր ոչ ճկուն և դժվար կիրառելի: Հետևաբար, ԿԸՀ-ը հետաքրքրված է ունենալ օգտագործման համար ավելի հարմարավետ ԸԿՏՀ:
Քանի որ Հայաստանում ընտրական օրենսդրությունը բավականին մանրամասն է, անհրաժեշտ է նաև դիտարկել կարգավորող դաշտը և առաջարկել փոփոխություններ կամ լրացումներ, որոնք պետք է կատարվեն օրենսդրական կամ ենթաօրենսդրական մակարդակներում՝ կապված ԸՆՍ-ների և ընտրողների վերիֆիկացման գործընթացների հետ:
Ընտրությունների ամբողջականությունը խթանելու նպատակով՝ ընտրություններում և ընտրական վարչարարության մեջ կիրառվող ՏՀՏ ոլորտի տեղական խորհրդատուի առաջնային գործառույթները հետևյալն են.
Տեղական խորհրդատուի պարտականությունները․
- Օգնել միջազգային փորձագետին պատրաստել համեմատական հաշվետվություն առկա ԸՆՍ-երի և ընտրողների գրանցման/նույնականացման գործընթացի վերաբերյալ՝ այդ նպատակով ուսումնասիրելով համապատասխան փաստաթղթերը, կատարողականի հաշվետվությունները և վիճակագրությունը, ինչպես նաև հարցազրույցներ անցկացնելով գործընթացի հետ առնչվող հիմնական անձնակազմի հետ:
- Աջակցել ընտրողների գրանցման/ նույնականացման նոր տեխնոլոգիական լուծումների վերաբերյալ առաջարկների ներկայացմանը՝ հաշվի առնելով հետևյալ ասպեկտները/ գործոնները.
b. Անձնական/ընտրողի տվյալների պաշտպանություն
c. Փոխգործակցելիություն ապագա կենսաչափական անձնագրերի և ID քարտերի հետ
d. Կիբեռանվտանգության սպառնալիքների հանդեպ դիմակայունություն
e. Օգտագործողի ինտուիտիվ ինտերֆեյս և սարքի օպերատորների դյուրին ուսուցում
f. Ծախսի և իրականացման ժամկետի նկատառումներ
- Աջակցել առկա ԸԿՏՀ-ի աշխատանքի ուսումնասիրմանը և աստիճանական և/կամ հիմնարար բարելավումների վերաբերյալ առաջարկների ներկայացմանը՝ ուղղված ընտրողների տվյալների համակարգի պարզեցմանը:
- Աջակցել համապատասխան օրենսդրության ուսումնասիրմանը և փոփոխությունների կամ նոր կարգավորումների վերաբերյալ առաջարկների ներկայացմանը՝ ընտրողների նույնականացման և գրանցման գործընթացի ամբողջականությունն ապահովելու համար:
- Պատրաստել հաշվետվության ամփոփագիրը՝ հայերեն լեզվով։
- Կատարված աշխատանքի մասին պարբերաբար զեկուցել «ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրենին և/կամ «ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-ի հայաստանյան մասնաճյուղի ավագ խորհրդականին և ՏՀՏ միջազգային փորձագետին։
SKILLS and SPECIFICATIONS
- Complete tasks with limited supervision;
- Strong analytical skills;
- Remains highly organized while handling multiple tasks under tight deadlines;
- Excellent reporting and document handling skills;
- Excellent team player with the ability to prioritize work;
- Strong interpersonal and communication skills;
- Understanding of donor rules and regulations regarding reporting and compliance;
- Willingness to adhere to all principles of confidentiality;
- Handles sensitive issues and address inclusion matters with integrity;
- Adheres to IFES rules on prohibition of all forms of harassment, including sexual harassment.
EDUCATION and QUALIFICATIONS
- Master's degree in computer science and/or information and communication technologies or related field;
- At least 5 years of relevant and proven expertise in ICT and use of technologies in various processes, preferably in elections and electoral administration;
- Proven experience in producing top quality studies and reports related to the use of technology in various processes, preferably in elections;
- Ability to understand the regulatory framework and to develop processes and procedures in compliance with legal requirements;
- Experience working with international organizations is an advantage.
LANGUAGE SKILLS: Excellent written and spoken skills in Armenian, working knowledge of English.
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Առաջադրանքների կատարում՝ սահմանափակ վերահսկողությամբ
- Ուժեղ վերլուծական հմտություններ
- Բարձր կարգապահության պահպանում սեղմ ժամկետներում մի քանի առաջադրանք կատարելիս
- Հաշվետվության և փաստաթղթերի վարման գերազանց հմտություններ
- Գերազանց թիմային խաղացող՝ աշխատանքի առաջնահերթությունները սահմանելու ունակությամբ
- Ուժեղ միջանձնային և հաղորդակցման հմտություններ
- Հաշվետվությունների և համապատասխանության վերաբերյալ դոնորների կանոնների և կարգավորումների իմացություն
- Գաղտնիության բոլոր սկզբունքներին հավատարիմ մնալու պատրաստակամություն
- Զգայուն հարցերի և ներառականության խնդիրների բարեխիղճ հասցեագրում
- Ոտնձգության բոլոր ձևերի, ներառյալ՝ սեռական ոտնձգության արգելքի վերաբերյալ «ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-ի կանոնների պահպանում։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Մագիստրոսի աստիճան՝ համակարգչային գիտության և/կամ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կամ հարակից բնագավառում;
- Առնվազն 5 տարվա համապատասխան և հիմնավորված փորձառություն ՏՀՏ ոլորտում և տարբեր գործընթացներում, գերադասելի է՝ ընտրություններում ու ընտրական վարչարարության մեջ տեխնոլոգիաների կիրառման ոլորտում;
- Տարբեր գործընթացներում, գերադասելի է՝ ընտրություններում տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող բարձրորակ հետազոտություններ կատարելու և հաշվետվություններ մշակելու հիմնավորված փորձառություն;
- Իրավական դաշտն ըմբռնելու և օրենքի պահանջներին համապատասխան գործընթացներ և ընթացակարգեր մշակելու կարողություն;
- Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։
ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ․ Հայերենի գերազանց գրավոր և բանավոր հմտություններ, աշխատանքային մակարդակի անգլերեն լեզվի իմացություն:
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.