Overview

Պրոդուկտի մենեջերը պատասխանատու է բանկի թվային հարթակներում վարկավորման լուծումների մշակման, ներդրման, զարգացման և ամբողջ կյանքի ցիկլի կառավարման համար։ Հաստիքը ենթադրում է սերտ համագործակցություն IT, ռիսկերի կառավարման և այլ աջակցող թիմերի, ինչպես նաև արտաքին գործընկերների և մատակարարների հետ:

Responsibilities:
  • Ղեկավարել և կառավարել պրոդուկտի ամբողջական կյանքի ցիկլը՝ գաղափարի ձևավորումից մինչև գործարկում, զարգացում և օպտիմալացում։
  • Բիզնես պահանջները ձևակերպել և փաստաթղթավորել պրոդուկտային պահանջների տեսքով (BRD, PRD, User Stories)։
  • Կառավարել և առաջնահերթություններ սահմանել պրոդուկտի backlog-ի համար՝ շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցությամբ։
  • Համագործակցել IT և այլ ներգրավված թիմերի հետ պրոդուկտի կյանքի ցիկլի բոլոր փուլերում։
  • Ապահովել արդյունավետ համագործակցություն արտաքին մատակարարների և գործընկերների հետ։
  • Մասնակցել product discovery գործընթացին՝ ներառյալ խնդիրների բացահայտումը, լուծումների մշակումը, վավերացումը և փորձարկումը։
  • Վերլուծել պրոդուկտի արդյունավետությունը և պատասխանատվություն կրել սահմանված KPI-ների և բիզնես արդյունքների ապահովման համար։
  • Բացահայտել զարգացման նոր հնարավորություններ և ներկայացնել պրոդուկտի բարելավման նախաձեռնություններ։
Required Qualifications:
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման, ֆինանսների կամ հարակից ոլորտներում
  • Լավ գիտելիքներ սպառողական վարկավորման, թվային վարկավորման գործընթացների և հաճախորդի ճանապարհի (Customer Journey) վերաբերյալ
  • Թվային պրոդուկտների մշակման և կառավարման ամբողջական ցիկլի հստակ պատկերացում
  • ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների և ոլորտային կարգավորումների իմացություն
  • Բիզնես պահանջների, տեխնիկական սահմանափակումների և կարգավորող պահանջների միջև արդյունավետ հավասարակշռություն ապահովելու կարողություն
  • Վերլուծական և կառուցվածքային մտածողություն
  • Ուժեղ հաղորդակցման, բանակցային և համակարգման հմտություններ
  • Բազմաֆունկցիոնալ թիմերի և տարբեր շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ համագործակցելու կարողություն
  • Նախաձեռնողականություն, ինքնուրույնություն և արդյունքի նկատմամբ բարձր պատասխանատվության զգացում
  • Արագ սովորելու, փոփոխվող միջավայրին հարմարվելու և շարունակական զարգացման ձգտում
  • Ռուսերենի և անգլերենի գերազանց գրավոր և բանավոր իմացություն
Nice To Have:
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում Վարկային պրոդուկտների կամ թվային վարկավորման ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
  • Վարկային ռիսկերի կառավարման ոլորտում փորձը կդիտվի որպես լրացուցիչ առավելություն
  • Agile, Scrum և Kanban մեթոդաբանությունների կիրառման ոլորտում
  • BRD, PRD և User Stories փաստաթղթերի պատրաստման և կառավարման մեջ
Technologies:
  • Jira
  • Confluence
Note:

✨ Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.