Overview

CADPROOF-ում փնտրում ենք մեր ներկան և ապագան էլ ավելի լավը դարձնելու պատրաստ պրոյեկտների հոսքի կոորդինատոր երկարաժամկետ համագործակցության համար, որը կունենա զարգացման հեռանկար և որտեղ Ձեր ներդրումը կլինի արժևորված։

Responsibilities:
Հիմնական՝
  • Պատվերների տվյալների ստացում, վերլուծություն և տեխնիկական առաջադրանքների պատրաստում։
  •  Պատվերների առաջադրանքների ստեղծում, մշակում, բաշխում համապատասխան մասնագետներին և դրանց կատարման վերահսկողություն։
  • Թիմի ներսում առաջադրանքների մասով առաջացած հարցերի պարզաբանում և աջակցություն։
  • Պլանների ճշգրտում տնօրենի հետ և շաբաթական պլանավորման կազմակերպում։
  • Կազմակերպչական և վարչական աշխատանքների իրականացում (նամակագրություն, զանգեր, տեսազանգեր, հանդիպումների կազմակերպում, փաստաթղթերի կազմում, կառավարում)։
  • Տարբեր աղբյուրներից անհրաժեշտ տեղեկությունների հավաքագրում, ուսումնասիրում և վերլուծություն
  •  Հաշվետվությունների պատրաստում և արդյունքների ներկայացում ղեկավարությանը։
  • Ընկերության քաղաքականության և կանոնակարգերի համապատասխանություն ապահովում:
Ժամանակավոր՝
  • Վաճառքի աջակցություն ֆրիլանս հարթակներում հայտերի ուղարկում, նամակագրություն պոտենցիալ հաճախորդների հետ, առկա հարթակների շարունակական ուսումնասիրություն, նոր հարթակների որոնում և օգտահաշիվների ստեղծում և կառավարում։
  • Սոցիալական և ֆրիլանս հարթակներում լիդերի հետ աշխատանքի իրականացում, կառավարում (նամակագրություն, հետադարձ կապ)։
  • Սոցիալական ցանցերում կարճ նամակագրության վարում:
Required Qualifications:
Կրթություն, փորձ, հմտություն
  • Բարձրագույն կրթություն
  • Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացություն (բանավոր և գրավոր հաղորդակցության համար)
  • Մինչև 1 տարվա աշխատանքային փորձ համանման գործառույթներով
  • Թվային գործիքների հետ աշխատելու հմտություն (Share folder, Slack, Trello, Google Drive, MS Office (Word, Excel))
  • Փաստաթղթերի հետ աշխատելու, տեղեկության մշակման հմտություն
  • Առաջադրանք կազմելու, ձևակերպելու հմտություն
  • Բարձր պատասխանատվություն, կազմակերպականություն
  • Համակարգային և կառուցողական մտածելակերպ
  • Նախաձեռնողականություն, ինքնամոտիվացիա
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Համագործակցող և թիմային խաղացող
Additional Information:
Ընթացակարգ՝Սույն հաստիքի նկարագրին ծանոթանալուց և համապատասխանելու դեպքում կարող եք ուղարկել CV [email protected] էլ. հասցեին: Համապատասխան թեկնածուների հետ կապը՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում հեռախոսային զանգի միջոցով:Հիմնական հարցազրույց՝ ՄՌԿ մասնագետի հետ Պատասխանը 5 աշխ. օրԱմփոփիչ հարցազրույց՝ Հիմնադիր տնօրենի հետ Պատասխանը 3 աշխ. օր 

About «CADPROOF» LLC

CADPROOF | jewelry design studio

CADPROOF-ը մասնագիտացված, բարձր ճշգրտությամբ գործող զարդերի դիզայնի և թվային մոդելավորման ստուդիա է, որի հիմնական գործունեությունը ներառում է՝

  • Զարդերի Էսքիզային դիզայն
    CAD մոդելավորում
    Թվային քանդակագործություն (ZBrush)
    Ֆոտոռեալիստիկ վիզուալիզացիաներ
    Անիմացիաներ և մարքեթինգային վիզուալներ

    CADPROOF-ը սպասարկում է միջազգային B2B պատվիրատուներին՝ հիմնականում ԱՄՆ-ից, Բրազիլիայից և այլ երկրներից, իրականացնելով հազարավոր զարդերի նախագծում ամեն տարի։
    Մեր ծառայություններից օգտվում են ինչպես առանձնահատուկ բրենդներ, այնպես էլ խոշոր արտադրողներ, որոնք պահանջում են արագություն, որակ, և ստեղծարար լուծումներ։

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.