Overview

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Քարտային զեղծարարությունների կառավարման մասնագետ, ով պատասխանատու կլինի քարտային գործարքների մշտադիտարկման, կասկածելի և զեղծարար գործարքների հայտնաբերման, ռիսկերի գնահատման և հաճախորդների ֆինանսական միջոցների պաշտպանության համար։

Responsibilities:
  • Իրականացնել վճարային քարտերով կատարվող գործարքների մոնիթորինգ և վերլուծություն՝ համապատասխան մոնիթորինգային համակարգերի միջոցով,
  • Իրականացնել տերմինալային գործարքների մոնիթորինգ՝ զեղծարարության ռիսկերի հայտնաբերման, կանխարգելման և կասկածելի գործողությունների բացահայտման նպատակով,
  • Կապ հաստատել քարտապանների հետ, կատարել անհրաժեշտ հարցումներ և ճշտումներ՝ գործարքների իսկությունն ու իրավաչափությունը հաստատելու նպատակով,
  • Իրականացնել վճարային քարտերի բլոկավորման/ապաբլոկավորման գործընթացներ՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան,
  • Պատրաստել, վարել և ներկայացնել քարտային գործարքների մոնիթորինգի, զեղծարարության դեպքերի և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ ամենօրյա հաշվետվություններ,
  • Մասնակցել զեղծարարության դեպքերի ուսումնասիրությանը, վերլուծությանը և կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը։
Required Qualifications:
  • Վճարային քարտերի, քարտային գործառնությունների և զեղծարարությունների կանխարգելման ոլորտներում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
  • MS Office փաթեթի, մասնավորապես՝ Excel ծրագրի լավ իմացություն
  • SmartVista և Smart Vista Fraud Management ծրագրերի իմացություն
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն
  • Վերլուծական մտածողություն և խնդիրների արդյունավետ լուծման հմտություններ
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն և բարձր պատասխանատվության զգացում
  • Թիմային աշխատանքի և հաղորդակցման զարգացած հմտություններ
  • Բարձրագույն կրթություն ֆինանսատնտեսական, բանկային, տեխնիկական կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում
  • MS Office
  • English
  • Russian language
Additional Information:

Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։

Note:

✨ Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.