Overview
Իրականացնել բանկի կողմից թողարկված վճարային քարտերով և սպասարկման կետերում կատարվող գործարքների մշտադիտարկում և վերլուծություն՝ զեղծարարությունների կանխարգելման, ռիսկային գործարքների բացահայտման և հաճախորդների միջոցների անվտանգության ապահովման նպատակով։ Անհրաժեշտության դեպքում կատարել քարտերի բլոկավորում/ապաբլոկավորում և կապ հաստատել քարտապանների հետ՝ գործարքների իսկությունը ճշտելու նպատակով։
- SmartVista համակարգի միջոցով իրական ժամանակում իրականացնել բանկի կողմից թողարկված քարտերով կատարվող գործարքների մոնիթորինգ
- Իրականացնել բանկի կողմից սպասարկվող տերմինալների միջոցով կատարված գործարքների ամենօրյա մշտադիտարկում՝ զեղծարարությունների կանխարգելման նպատակով
- Ուսումնասիրել և վերլուծել վճարահաշվարկային համակարգերից ստացված տեղեկատվությունը՝ ռիսկային գործարքների և հնարավոր զեղծարարությունների բացահայտման նպատակով
- Կապ հաստատել քարտապանների հետ, իրականացնել հարցումներ և ճշտումներ՝ գործարքների իսկությունը հաստատելու համար
- Անհրաժեշտության դեպքում իրականացնել քարտերի բլոկավորում և ապաբլոկավորում՝ սահմանված ընթացակարգերի համաձայն
- Վարել և ներկայացնել ամենօրյա հաշվետվություններ
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ։
- Բարձրագույն կրթություն
- MS Office փաթեթի գերազանց իմացություն
- Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
- Գիշերային հերթափոխով աշխատելու պատրաստակամություն
- Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ
- Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն
- Պատասխանատվության բարձր զգացում և մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Թիմային աշխատանքի և հաղորդակցման լավ հմտություններ
- Վճարային քարտերով գործառնությունների, քարտային զեղծարարությունների կանխարգելման և մոնիթորինգի ոլորտում գիտելիքները և փորձը կդիտվեն որպես առավելություն
- ՀԾ-Բանկ ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- SmartVista
- MS Office
- ՀԾ-Բանկ
✨ Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.


