Overview

ՔՈ ԴԵՐԸ
Եթե դու փորձառու ինժեներ ես, տիրապետում ես ինժեներական համակարգերի նախագծման և տեխնիկական սպասարկման աշխատանքների կառավարման նրբություններին, ունես վերլուծական մտածողություն, թիմ ղեկավարելու հմտություններ և ցանկանում ես քո մասնագիտական փորձն ու գիտելիքը ներդնել զարգացող և կարևոր առաքելություն իրականացնող կառույցում, ապա ՔՈԱՖ-ի (Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ) Տեխնիկական սպասարկման համակարգերի գլխավոր ինժեների պաշտոնը հենց քեզ համար է։

ՔՈ ԹԻՄԸ
Դու կմիանաս ՔՈԱՖ Ենթակառուցվածքների թիմին և կաշխատես Ենթակառուցվածքների դեպարտամենտի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։ Քո աշխատանքը առանցքային դեր ունի՝ կապ ապահովելով տեխնիկական սպասարկման ընթացիկ աշխատանքների և կենտրոնների ինժեներական համակարգերի զարգացման գործընթացների միջև։ Ավելի մանրամասն՝

Responsibilities:
Սպասարկման կառավարում և համակարգում (50%)

  • Ղեկավարել ՔՈԱՖ-ի ենթակայության տակ գտնվող բոլոր շենքերի և կենտրոնների տեխնիկական սպասարկման ինժեներների աշխատանքը՝ ապահովելով ինժեներական համակարգերի անխափան, արդյունավետ և անվտանգ աշխատանքը (անկախ գտնվելու վայրից)։
  • Կոորդինացնել և վերահսկել սպասարկման ծառայություններ մատուցող կապալառու կազմակերպությունների աշխատանքը՝ ապահովելով պայմանագրային պարտավորությունների պատշաճ և ժամանակին իրականացումը։
  • Վերահսկել բոլոր ինժեներական համակարգերի պլանային սպասարկման, արտակարգ արձագանքման և վերանորոգման աշխատանքները, ներառյալ՝
ջրամատակարարման (սառը/տաք), ոռոգման, ջրահեռացման համակարգերը,
ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերը,
բարձր և ցածր լարման էլեկտրամատակարարման ենթահամակարգերը (ներառյալ ենթակայաններ, գեներատորներ),
հակահրդեհային և ազդանշանային համակարգերը,
գազատարները, վերելակները, ծխատարները, դռները և պատուհանները և այլն։
  • Կազմել և ներկայացնել տարեկան բյուջեներ՝ սպասարկման, վերանորոգման և արտակարգ իրավիճակների արձագանքման նպատակներով։
  • Կազմել եռամսյակային հաշվետվություններ՝ պլանավորված և փաստացի իրականացված աշխատանքների վերաբերյալ։
  • Պարբերաբար այցելել ՔՈԱՖ կենտրոններ՝ գնահատելու համակարգերի վիճակը, աշխատակազմի աշխատանքը և ներկայացնելու բարելավման առաջարկներ։

Խորհրդատվություն, տեխնիկական ստուգումներ և մասնակցություն նախագծման փուլերին (35%)

  • Մասնակցել նոր շենքերի նախագծման փուլերին՝ ներգրավվելով տեխնիկական առաջադրանքների մշակման և տեխնիկական խորհրդատվության տրամադրման գործընթացներում՝ ապահովելով համակարգերի համապատասխանությունը ՔՈԱՖ-ի ստանդարտներին։
  • Վերահսկել շինարարական աշխատանքների ընթացքում ինժեներական համակարգերի իրականացման գործընթացը՝ տրամադրելով մասնագիտական կարծիք և բարելավման առաջարկություններ։
  • Ղեկավարել շինարարությունների ավարտին իրականացվող ինժեներական համակարգերի ընդունման գործընթացը՝ ապահովելով կատարողական գծագրերի, սխեմաների, սերտիֆիկատների և շահագործման համար անհրաժեշտ բոլոր բանավոր և գրավոր հրահանգների ու փաստաթղթերի ամբողջական ստացումը։
  • Տրամադրել տեխնիկական խորհրդատվություն՝ սարքավորումների տեխնիկական բնութագրերի, համապատասխանության և շուկայի վերլուծության վերաբերյալ։
  • Զեկուցել անմիջական ղեկավարին սպասարկման աշխատանքների ընթացքի, պլանների և առկա խնդիրների վերաբերյալ։

Բարելավման համակարգեր և մատակարարում (15%)

  • Պլանավորել և ապահովել պահեստամասերի, գործիքների և նյութերի ժամանակին մատակարարումը՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ արտակարգ սպասարկման նպատակներով՝ համագործակցելով գնումների մասնագետների հետ և տրամադրելով հստակ տեխնիկական բնութագրեր։
  • Հետևել ինժեներական համակարգերի կառավարման ծրագրերի թարմացմանը՝ նպաստելով դրանց արդյունավետության բարձրացմանը և շահագործման ժամկետի երկարացմանը։
Required Qualifications:
.
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
  • Ինժեներական համակարգերի նախագծման կամ տեխնիկական սպասարկման աշխատանքների խորքային գիտելիքների և պրակտիկ հմտությունների, քանի որ ունես համապատասխան բարձրագույն կրթություն և նվազագույնը 10 տարվա համապատասխան աշխատանքային փորձ։
  • Պրակտիկ գիտելիքների ջեռուցման, հովացման, օդափոխության, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, հակահրդեհային և նմանատիպ համակարգերի կառավարման հարցերում։
  • Autocad ծրագրին՝ գծագրեր կարդալու և ձևափոխելու մակարդակով։ Revit MEP-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Հայերենին՝ բանավոր և գրավոր։ Անգլերենի տեխնիկական բառապաշարի իմացությունը պարտադիր է։ Ռուսերենի իմացությունը՝ ցանկալի։

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
  • Ղեկավարել բազմաբնույթ թիմերի և կապալառուների աշխատանքը։
  • Կազմել տեխնիկական առաջադրանքներ, վերլուծել շինհրապարակի կարիքները և ապահովել տեխնիկական համապատասխանությունը։
  • Արագ կողմնորոշվել խնդիրների դեպքում, գտնել արդյունավետ լուծումներ և գնահատել ռիսկերը։
  • Աշխատել Google Workspace գործիքներով և տեխնիկական փաստաթղթերի հետ։


ԴՈՒ ԼԻՆԵՍ
  • Պատրաստ ներդնել քո փորձը ՔՈԱՖ-ի կայուն և ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման գործում։
  • Պատրաստ աշխատել թիմային միջավայրում և գործընկերներին ուղղորդել իրենց մասնագիտական աճի ճանապարհին։
  • Հաշվետու, նախաձեռնող և վստահելի մասնագետ։
Please note: Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience. Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.