Overview
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում Շինարար-ինժեների:
- Նախագծման փուլում գտնվող պրոյեկտների ուղղորդում
- Պատվիրատուների հետ հանդիպումների կազմակերպում, տեխնիկական առաջադրանքների քննարկում
- Ինժեներաշինարարական նախահաշիվների (մասնագրերի) կազմման ընթացքում մասնակցություն տեխնիկական տնօրենի և նախահաշվային, մատակարարման բաժնի ղեկավարների հետ
- Շինարարության ընթացքում ընթացիկ, ամսական կատարողականների կազմման աշխատանքների կազմակերպում, ավարտական շինարարական ակտերի պատրաստում և հավաստում
- Շինարարության փուլային աշխատանքների կազմում՝ հետևելով խիստ ժամանակացույցին, ներգրավելով կազմակերպության բոլոր անհրաժեշտ աշխատանքային օղակները և ռեսուրսները
- Արտադրող-մատակարար գործընկերների հետ տեխնիկական ինֆորմատիկ քննարկումներ և նամակագրության իրականացում
- Շաբաթական հանձնարարականների և ժողովների իրականացում
- Շաբաթական հաշվետվությունների կազմում և ներկայացում Գլխավոր տնօրենին
- Աշխատանքային խմբերի վերապատրաստման դասընթացների կազմակերպում
- Թիմային աշխատանքի արդյունավետ կազմակերպում
- Ժամկետային շինարարության սինխրոնիզացում և որակի վերահսկողություն
- Շին. օբյեկտների ավարտական հանձնում
- Դինամիկ շինարարական ծավալների ապահովում
- Կրթական աստիճան տեխնիկական կամ ինժեներական բնագավառներում (ցանկալի է ԱՔՇ/ПГС),
- Առնվազն 3 տարվա պրակտիկ աշխատանքային փորձ հետևյալ շինարարական ոլորտում
- Հայերեն, ռուսերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
- MS Office- ի գերազանց իմացություն
- Aսto CAD ծրագրի գերազանց իմացություն
- Վարորդական իրավունք /BC/
- Գերազանց վերլուծական հմտություններ
- Գերազանց կազմակերպչական, կոորդինացման և մատուցման հմտություններ
- Մեծ ծավալի տեղեկատվությունը մտապահելու և հեշտ վերարտադրելու ունակություն
- Հաղորդակցման և բանակցելու զարգացած հմտություններ
- Արդյունքների ստացման նպատակասլացություն
- Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ
- Կառավարման և պլանավորման հմտություններ
- Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն
- Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն
- Թիմային աշխատանքի իրականացման ունակություն:
About Waelcon LLC
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը, հիմնադրված 2009թ-ին, Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված գործունեություն իրականացնող առևտրաշինարարական կազմակերպություն է: Շնորհիվ ժամանակի ընթացքում հղկված սկզբունքների և ինքնատիպ քաղաքականության, Ընկերությունը շուկայում զբաղեցնում է առաջատար դիրք, շարունակաբար զարգացնում և ընդլայնում է իր ուրույն գործունեության շրջանակները:
Ընկերության առաքելությունն ու կարգախոսն է՝ մշակել և տրամադրել Համալիր Շինարարական Լուծումներ: Քաղաքականությունն է՝ պահպանել առաջատար դիրքերը, թե՛ որպես հուսալի մատակարար, թե՛ որպես պրոֆեսիոնալ շինարար:
Մեր Ընկերությունը որդեգրել է «ՓԱԿ ՑԻԿԼ»-ի սկզբունքը՝ այն է. նախագծերի հաշվարկ, ադապտացում և ծավալավորում, գնագոյացման և նախահաշվային բյուջեների կազմում, օգտագործվող շինարարական նյութերի և ապրանքների, սարք-սարքավորումների ներկրում անմիջապես արտադրողից, սեփական արտադրություն, կառուցման, տեղակայման, ավտոմատացման և կարգաբերման աշխատանքների իրականացում՝ առկա սեփական շինարարական ստորաբաժանումների ռեսուրսներով, ավարտական արդյունքի հանձնում պատվիրատուին, հետագա երաշխիքային շրջանում սպասարկման ծառայության հնարավորությամբ:
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը ցուցաբերում է առանձնահատուկ մոտեցում յուրաքանչյուր նախագծին և հաճախորդին, տրամադրելով համալիր տեխնիկական լուծումներ, որոնք ընձեռում են ընտրության լայն հնարավորություններ:
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.


