Overview
Responsibilities:
- Մասնակցել ընկերության կորպորատիվ անվտանգության համակարգում միասնական քաղաքականության մշակմանը և կիրառման ապահովմանը
- Ապահովել և վարել համագործակցությունն ու փաստաթղթաշրջանառությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ՀՀ դատարանների, ՀՀ դատախազության, ՀՀ քննչական և հակակոռուպցիոն կոմիտեների, ՀՀ ՆԳ նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև ՀՀ և միջազգային (անկախ վարչակազմակերպական կառուցվածքի) կազմակերպությունների հետ
- Իրականացնել տեղեկատվական անվտանգության վերահսկողություն, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ընթացակարգերի և կանոնակարգերի կատարելագործում
- Մշակել նախագծեր և ներկայացնել առաջարկություններ անվտանգության կանոնակարգի, գործառույթների և ընթացակարգերի կատարելագործման նպատակով
- Ապահովել ընկերության աշխատակիցների, հաճախորդների և բաժանորդների անձնական տվյալների պաշտպանությունը
- Վերահսկել փաստաթղթաշրջանառության ընթացքում տեղեկատվության փոխանակման գործընթացը և նոր պրոդուկտներին վերաբերելի տեղեկությունների արտահոսքը
- Հայտնաբերել գաղտնի տեղեկությունների հնարավոր արտահոսքի աղբյուրները և մշակել համապատասխան միջոցներ դրանց վերացման ուղղությամբ
- Իրականացնել և հաշվառել ստուգումներ ու ուսումնասիրություններ գաղտնի տեղեկությունների հրապարակման, նման տեղեկություններ պարունակող փաստաթղթերի կորստի և այլ փաստերով, ինչպես նաև ներկայացնել առաջարկներ ծառայողական քննություն իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ
- Իրականացնել այլ ուսումնասիրություններ, ստուգումներ և մասնակցել ծառայողական քննություններին վարչության ղեկավարի հանձնարարությամբ
- Մասնակցել և օժանդակել ներքին խարդախությունների (ֆրոդ), գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսքի, կոռուպցիայի և այլ չարաշահումների դիմագրավման ու հակազդեցության վերահսկողության գործընթացներին
- Վերահսկել ընկերության բիլինգային, գաղտնի և անձնական տվյալներ պարունակող այլ համակարգերին հասանելիություն ունեցող աշխատակիցների մուտքերի հիմքերը և դրանց բացակայության դեպքում ձեռնարկել համապատասխան քայլեր
- Ստուգել և վերահսկել ընկերության ստորաբաժանումների կողմից բաժանորդների հեռախոսազանգերի վերծանումների բացման և տրամադրման ընթացակարգերի պահպանումը, հիմքերը, բիլինգային ծրագրերում համապասխան փաստաթղթերի առկայությունը, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկել գործուն (նաև կանխարգելիչ) միջոցներ
- Վերլուծել աշխատակիցների վերաբերյալ բաժանորդների կողմից ստացված բողոքները (անձնական տվյալների տրամադրում, արտահոսք և այլն) և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ
- Վերլուծել խնդրահարույց գործարքներով (ստորագրության կեղծում, անձը հաստատող փաստաթղթի անհամապատասխանություն և այլն) բողոքները
- Կազմակերպել և դասավանդել դասընթացներ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ՝ «Անձնական տվյալների պաշտպանություն և տեղեկատվական անվտանգություն» թեմայով
- Ապահովել գործառույթային խնդիրների կատարման շրջանակում փոխգործակցություն ընկերության այլ ստորաբաժանումների հետ
- Մասնակցել ընկերության տարբեր հանձնաժողովների աշխատանքներին
- Պատրաստել, հաշվառել և վերլուծել պարբերական հաշվետվություններ կատարված աշխատանքների (այդ թվում՝ բաժնի կատարած աշխատանքի) վերաբերյալ
Required Qualifications:
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է իրավագիտության, տեղեկատվական անվտանգության կամ հարակից այլ ոլորտներում)
- Անվտանգության համակարգում, տեղեկատվության պաշտպանության կամ պետական իրավապահ մարմինների հետ փոխգործակցության ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է
- Անձնական տվյալների պաշտպանության, գաղտնի տեղեկատվության շրջանառության և համապատասխան իրավական կարգավորումների գերազանց իմացություն
- Համակարգչային հիմնական ծրագրերի և տվյալների պաշտպանության հարթակների հետ աշխատելու ունակություն
- Բարձր պատասխանատվություն, սկզբունքայնություն և կոնֆիդենցիալության կանոնների անվերապահ պահպանում
- Վերլուծական ու հետաքննական մտածողություն, խարդախությունների և ռիսկերի բացահայտման ունակություն
- Պետական մարմինների հետ գրագետ փաստաթղթաշրջանառություն և բանակցություններ վարելու հմտություն
- Կոնֆլիկտների կառավարման և դժվարին իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն
- Անձնական տվյալների պաշտպանություն
- Գաղտնի տեղեկատվության շրջանառություն
- Վերլուծական ու հետաքննական մտածողություն
- Խարդախությունների և ռիսկերի բացահայտում
- Կոնֆլիկտների կառավարում
Note:
✨ Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.



