Overview
Ծառայություն մատուցողը՝ Քաղաքացիական հասարակության կազմակերպություն (ՔՀԿ)
Ծառայության բնույթը՝ Time-bank կամավորական հարթակի ստեղծում և գործարկում
Վայրը՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիրը՝ «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի համար. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում»
Հաշվետու է՝ «STRIVE» ծրագրի ղեկավարին
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակներում ՆԵՖ Բելգիան և գործընկերները հայտարարում են ծառայությունների մատուցման մրցույթ կամավորության time-bank (ժամանակի բանկ) հարթակի և համապատասխան հեռախոսային հավելվածի ստեղծման կամ արդեն իսկ եղած նմանատիպ հարթակի և հավելվածի բարելավման վերաբերյալ։
Կամավորության ժամանակի բանկ հարթակի նկարագրությունը․
Կամավորության ժամանակի բանկ հարթակի նպատակն է ստեղծել կենտրոնացված առցանց հարթակ, որը Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) և այլ ոչ առևտրային կառույցներին հնարավորություն կտա արդյունավետ կառավարելու կամավորական ռեսուրսները, վավերացնելու կամավորների ուսուցումը և գնահատելու կամավորների աշխատանքը:
Կամավորության ժամանակի բանկ հարթակը կտրամադրի գործիքներ և ռեսուրսներ՝ բարելավելու կամավորական ծրագրերի կառավարումը, խթանելու նոր նախաձեռնությունների իրականացումը, ստեղծելու հավաստագրեր և գնահատելու կամավորական աշխատանքի ընթացքում ձեռք բերված գիտելիքն ու փորձը: Ծրագրի նպատակն է կամավոր աշխատանքը դարձնել ավելի պրոֆեսիոնալ, մոտիվացնել կամավորներին և օժանդակել կազմակերպություններին մասնավորապես ՔՀԿ-ներին՝ կամավոր աշխատանքն առավել արդյունավետ կառավարելու համար։
Հիմնական պահանջներ․
1. Կամավորության կառավարման վերաբերյալ գործիքներ և ռեսուրսներ
Հարթակը կապահովի «STRIVE» ծրագրի շրջանակներում արդեն մշակված գործիքների, ձևանմուշների և ուղեցույցների բաց հասանելի շտեմարան, որը կազմակերպությունները և կամավորները կարող են օգտագործել կամավորական ծրագրերը կառավարելու, ստանդարտացնելու և բարելավելու համար: Յուրաքանչյուր կատեգորիա կպարունակի բովանդակության տարբեր տեսակներ, ներառյալ փաստաթղթեր, ձևաթղթեր (ներբեռնվող PDF կամ Word ձևաչափով) ուսուցողական տեսանյութեր և սահիկաշարեր:
Այս բաժնի առանցքային բաղադրիչներն են.
Ա․ Օգտահաշիվների ստեղծման հնարավորություն (կամավորների և կազմակերպությունների)
Բ․ Տեղեկության որոնման և ֆիլտրման հնարավորություն
Դ․ Հարմարեցվող տիպօրինակներ
Ե․ Ռեսուրսների օգտագործման վերլուծություն
Զ․ Կամավորների և կազմակերպությունների միջև հաղորդակցության և գնահատման հնարավորություն։
2. Կամավոր աշխատանքի հայտարարություններ
Այս բաժինը հնարավորություն կտա կազմակերպություններին տեղադրելու և կառավարելու կամավոր աշխատանքի մասին հայտարարություններ, իսկ կամավորների համար կծառայի որպես կենտրոնացված տարածք՝ գտնելու իրենց հմտություններին և հետաքրքրություններին համապատասխան կամավոր աշխատանքի հնարավորություններ:
Այս բաժնի առանցքային բաղադրիչներն են.
Ա․ Կազմակերպությունների համար կամավոր աշխատանքի հրապարակման հնարավորություն
Բ․ Կամավորների հայտադիմումների կառավարում
Գ․ Կամավորների համար տեղեկություն որոնելու և ֆիլտրելու հնարավորություն
Դ․ Աշխատանքի հրապարակման ժամկետի ավարտ և արխիվացում
Ե․ Հայտարարությունների առաջնահերթության սահմանման հնարավորություն (օր․՝ Շտապ)
Զ․ Կամավորների կողմից հայտ ներկայացնելու և ծանուցումների ստացման հնարավորություն
Է․ Կազմակերպությունների և ադմինիստրատորի վերլուծական վահանակ։
3. Հավաստագրում
Այս ֆունկցիան կազմակերպություններին հնարավորություն կտա ստեղծելու և հաստատելու էլեկտրոնային հավաստագրեր, որոնք կհավաստեն կամավորի կատարած աշխատանքը: Հավաստագրերը կներառեն տեղեկություն ձեռք բերված հմտությունների, աշխատած ժամերի և ծրագրի ազդեցության մասին՝ օգնելով կամավորներին կազմել իրենց ռեզյումեն և այդ կերպ բարձրացնել կամավոր աշխատանքի մոտիվացիան:
Այս բաժնի առանցքային բաղադրիչներն են.
Ա․ Կամավորական աշխատաժամանակի ներմուծման, հաստատման ու հաշվարկման հնարավորություն
Բ․ Ավտոմատացված վկայականի ստեղծում
Գ․ Թվային ստորագրություն և վավերացում
Դ․ Կամավորների և կազմակերպությունների օգտահաշիվներում վկայականներն արտացոլելու հնարավորություն
Ե․ Ներբեռնման և տարածման հնարավորություն
4. Ուսուցման արդյունքների վավերացում (ընտրովի)
Այս բաժինը ՔՀԿ-ներին կտրամադրի գործիքներ վավերացնելու և փաստաթղթավորելու այն հմտությունները, կարողությունները և գիտելիքները, որոնք կամավորները ձեռք են բերում իրենց աշխատանքի ընթացքում: Գնահատման, հավանության, ինտերակտիվ ուսուցման և մանրամասն հաշվետվողականության գործիքների ինտեգրման միջոցով այս գործառույթը նպաստում է կամավորների շարունակական աճին և վստահելիություն է հաղորդում նրանց աշխատանքին։
Այս բաժնի առանցքային բաղադրիչներն են.
Ա․ Հմտությունների և կարողությունների ցանկ
Բ․ Ուսուցման արդյունքների գնահատում
Գ․ Փուլային թվային կրծքանշաններ
Դ․ Ինտերակտիվ ուսուցման գործիքներ
Ե․ Հաստատում և հավանություն
Զ․ Ուսուցման արդյունքների մասին հաշվետվության գեներացում
Է․ Կազմակերպությունների համար կամավորի ուսուցման ազդեցության վերաբերյալ վերլուծություն։
5. Կամավորի անհատական օգտահաշիվ
Այս բաժնի նպատակն է անհատ կամավորներին տրամադրել անձնական օգտահաշիվ, որտեղ նրանք կարող են կառավարել իրենց կամավորական գործունեությունը, հետևել իրենց առաջընթացին և ցուցադրել իրենց կողմից տրամադրված աջակցությունները: Օգտահաշիվը հնարավորություն կտա կամավորին ընդլայնելու իր փորձը՝ հնարավորություն տալով անհատականացված տեսանելիություն ձեռքբերումների, հմտությունների և հնարավորությունների մասով:
Այս բաժնի առանցքային բաղադրիչներն են.
Ա․ Կամավորի պրոֆիլ
Բ․ Ուսուցման և հավաստագրման վահանակ
Գ․ Հավաստագրման կառավարում
Դ․ Կամավորական հնարավորությունների կառավարում
Ե․ Վերլուծություն և եզրակացություններ
Զ․Ծանուցումներ ստանալու և կազմակերպությունների հետ հաղորդակցման հնարավորություն
Է․ Կամավորական աշխատաժամանակի գրանցման հարթակ
Ը․ Կազմակերպություններին գնահատելու և մեկնաբանություն թողնելու հնարավորություն
Թ․ Անվտանգություն և գաղտնիություն։
6. Կազմակերպության օգտահաշիվ
Այս բաժինը կազմակերպություններին տրամադրում է կամավորական ծրագրերի կառավարման, կամավորների ներդրումների վավերացման և ընդհանուր ազդեցությունը գնահատելու համար կենտրոնացված աշխատանքային տարածք: Օգտահաշիվը նպաստում է կամավորների արդյունավետ կառավարմանը և բարձրացնում կազմակերպության կարողությունը՝ արդյունավետորեն ներգրավելու կամավորներին:
Այս բաժնի առանցքային բաղադրիչներն են.
Ա․ Կազմակերպության պրոֆիլ
Բ․ Կամավորական ծրագրի կառավարման վահանակ
Գ․ Ռեսուրսների և նյութերի շտեմարան
Դ․ Հավաստագրման և հաստատման գործիքներ
Ե․Կամավորների աշխատաժամանակի հաշվարկի համակարգ հաստատման հնարավորությամբ
Զ․ Հաշվետվությունների և վերլուծությունների վահանակ
Է․ Ծանուցումների և նախապատվությունների կարգավորվող հարթակ
Ը․ Կամավորների հետ հաղորդակցման հնարավորություն
Թ․ Կամավորների աշխատանքը գնահատելու և մեկնաբանություն թողնելու հնարավորություն
Ժ․ Անվտանգություն և տվյալների գաղտնիություն։
7. Այլ ոչ-ֆունկցիոնալ պահանջներ
Ակնկալվում է ստանալ հայտատուից։
Հարթակը պետք է լինի հայերեն և ունենա հասանելիություն հաշմանդամություն ունեցող անձանց համար (օր․՝ W3C մատչելիության ստանդարտներ, contrast ratio, screen reader-ների աջակցություն և այլն)։
Մտավոր սեփականության իրավունքներ․
Նախագիծը ԱՊԱՀՈՎՈՒՄ է մտավոր սեփականության իրավունքները՝ ցանկացած ձևաչափով ստեղծված բոլոր նյութերի համար:
Յուրաքանչյուր հայտատու ծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլում պետք է կիրառի «Մի վնասիր»* մոտեցումը` սկսած շահառուների կարիքների նույնականացումից մինչև նախագծում, իրականացում, ծախսարդյունավետություն և կայունություն:
* «Մի՛ վնասիր» մոտեցումը ապահովում է, որ մարդասիրական և/կամ զարգացման օժանդակություն իրականացնող կազմակերպությունը նվազագույնի հասցնի վնասը և առավելագույնի հասցնի իր միջամտության դրական ազդեցությունը: Սույն հնարավորության առումով դիմողներից պահանջվում է տրամադրել կոնֆլիկտի զգայունության վերլուծություն այն համատեքստում, որում տեղի է ունենում առաջարկվող միջամտությունը/ծրագիրը, այդ թվում նաև մանրամասներ այն մասին, թե ինչպես է միջամտություն իրականացնողը(ները) կանխելու կամ մեղմելու միջամտության հնարավոր չծրագրված բացասական ազդեցությունը:
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.