Overview

«ՄՏԿ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում վաճառքի և պատվերների կառավարման մասնագետի (երեսպատման քարեր) թափուր հաստիքը զբաղեցնելու համար:

Responsibilities:
  • Վաճառքի առաջխաղացման ապահովում՝ նոր գործընկերների ակտիվ որոնում և ներգրավում,
  • երեսպատման քարերի տեսակների տեխնիկական խորհրդատվություն և վաճառքի նախապատրաստում,
  • առևտրային առաջարկների կազմում, ապրանքատեսականու մշակում,
  • հեռախոսազանգերի և հաղորդագրությունների ընդունում գների ներկայացում,
  • փաստաթղթաշրջանառություն և հաշվառում (պատվերի պայմանագրեր, հաշիվ-ապրանքագրեր, կանխավճարների և վճարումների վերահսկում, հաշվետվություններ),
  • պատվերի փոխանցում արտադրամաս, արտադրության ժամկետների  և որակի վերահսկում,
  • լուսանկարների և տեսանյութերի հավաքագրում արտադրամասից և պահեստից,
  • հետվաճառքային սպասարկում։
Required Qualifications:
  • Բարձրագույն կրթությունը պարտադիր է,
  • վաճառքի, պատվերների կառավարման կամ հաճախորդների սպասարկման ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձը պարտադիր է (շինարարական կամ շինանյութի ոլորտում փորձը ցանկալի է),
  • վերլուծական մտածողություն, գրագետ հաղորդակցվելու և բանակցություններ վարելու հմտություններ,
  • հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • պլանավորման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
  • ժամանակի կառավարման հմտություն,
  • պատասխանատվություն,
  • համակարգչային գիտելիքներ:
Additional Information:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) [email protected] էլ.փոստի հասցեին՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։

About MTK CJSC

«ՄՏԿ» ՓԲԸ-ն հանդիսանում է գազաբաշխիչ կետերի, հանգույցների և կայանների արտադրող, ինչպես նաև մասնագիտացված սերվիզ կենտրոն (https://mtk.am/, Spyur.am/mtk): Ընկերությունը մասնագիտացված է գազի ցածր, միջին և բարձր ճնշման արդյունաբերական սարքավորումների, ինչպես նաև մի շարք շինարարական արտադրանքի ներմուծմամբ, արտահանմամբ և վաճառքով:

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.