Overview
«ՄՏԿ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում վաճառքի և պատվերների կառավարման մասնագետի (երեսպատման քարեր) թափուր հաստիքը զբաղեցնելու համար:
Responsibilities:
- Վաճառքի առաջխաղացման ապահովում՝ նոր գործընկերների ակտիվ որոնում և ներգրավում,
- երեսպատման քարերի տեսակների տեխնիկական խորհրդատվություն և վաճառքի նախապատրաստում,
- առևտրային առաջարկների կազմում, ապրանքատեսականու մշակում,
- հեռախոսազանգերի և հաղորդագրությունների ընդունում գների ներկայացում,
- փաստաթղթաշրջանառություն և հաշվառում (պատվերի պայմանագրեր, հաշիվ-ապրանքագրեր, կանխավճարների և վճարումների վերահսկում, հաշվետվություններ),
- պատվերի փոխանցում արտադրամաս, արտադրության ժամկետների և որակի վերահսկում,
- լուսանկարների և տեսանյութերի հավաքագրում արտադրամասից և պահեստից,
- հետվաճառքային սպասարկում։
Required Qualifications:
- Բարձրագույն կրթությունը պարտադիր է,
- վաճառքի, պատվերների կառավարման կամ հաճախորդների սպասարկման ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձը պարտադիր է (շինարարական կամ շինանյութի ոլորտում փորձը ցանկալի է),
- վերլուծական մտածողություն, գրագետ հաղորդակցվելու և բանակցություններ վարելու հմտություններ,
- հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- պլանավորման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
- ժամանակի կառավարման հմտություն,
- պատասխանատվություն,
- համակարգչային գիտելիքներ:
Additional Information:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) [email protected] էլ.փոստի հասցեին՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։
About MTK CJSC
«ՄՏԿ» ՓԲԸ-ն հանդիսանում է գազաբաշխիչ կետերի, հանգույցների և կայանների արտադրող, ինչպես նաև մասնագիտացված սերվիզ կենտրոն (https://mtk.am/, Spyur.am/mtk): Ընկերությունը մասնագիտացված է գազի ցածր, միջին և բարձր ճնշման արդյունաբերական սարքավորումների, ինչպես նաև մի շարք շինարարական արտադրանքի ներմուծմամբ, արտահանմամբ և վաճառքով:
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.



