Overview

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում նախահաշվային և վաճառքի բաժնի ղեկավարի:

 

Responsibilities:
Նախահաշվային և վաճառքի բաժնի ղեկավարի հիմնական պարտականություններն են՝
  • Բաժնի աշխատանքների ընդհանուր ղեկավարում
  • Պատվիրատուներին ներկայացնելու համար ապրանքների և ծառայությունների վաճառքի հետ կապված տեղեկատվության հավաքագրում և նախապատրաստում
  • Շինարարական ուղղվածություններին համապատասխան, առկա նախագծերի հիման վրա նախահաշիվների կազմման վերահսկողություն
  • Մրցութային հարթակների ընտրության համար վերլուծությունների իրականացում
  • Մրցութային հարթակներում Ընկերության ներկայության և համապատասխան ուղղվածության մրցույթների մասնակցության կազմակերպում
  • Մրցութային փաթեթների ստեղծման վերահսկողություն
  • Գործընկերների հետ պայմանագրերի կազմման վերահսկողություն
  • Գնային առաջարկների պատրաստման և պատվիրատուներին ներկայացնելու գործընթացի վերահսկողություն
  • Գործընկերների հետ բիզնես հարաբերությունների ամրապնդման և զարգացման աշխատանքների իրականացում
  • Կազմակերպության զարգացման և առաջխաղացման գործընթացի համար նոր ծրագրերի նախաձեռնում և իրականացման վերահսկողություն
  • Պոտենցիալ պատվիրատուների հետ նոր կապեր ստեղծելու և տարեկան համաձայնեցված պլանային ծավալները խթանելու համար աշխատանքների իրականացում
  • Ներքին և արտաքին շուկայում հնարավոր նոր գործընկերների ձեռքբերման կամ առկա գործընկերների հետ առավել շահավետ պայմաններով համագործակցելու նպատակով պարբերաբար վերլուծական աշխատանքների իրականացում
  • Գնային առաջարկների, նախահաշիվների կազմման և բանակցությունների վերահսկողության, վերը թվարկված գործառույթների, ընդունված որոշումների և կատարված/համակարգված աշխատանքների և արդյունքների ողջ պատասխանատվության կրում
Required Qualifications:
Անհրաժեշտ գիտելիքներ և որակավորում
  • Կրթական աստիճան (առնվազն մագիստրոսի կոչում) տեխնիկական, ինժեներական կամ տնտեսագիտական բնագավառներում
  • Առնվազն 3 տարվա փորձ համապատասխան բնագավառներում
  • Հայերեն լեզվի գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություն
  • MS Office- ի գերազանց իմացություն
  • Մաթեմատիկական գիտելիքներ
Հմտություններ և ունակություններ
  • Գերազանց վերլուծական հմտություններ
  • Գերազանց կազմակերպչական, կոորդինացման և մատուցման հմտություններ
  • Մեծ ծավալի տեղեկատվությունը մտապահելու և հեշտ վերարտադրելու ունակություն
  • Հաղորդակցման և բանակցելու զարգացած հմտություններ
  • Արդյունքների ստացման նպատակասլացություն
  • Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ
  • Կառավարման և պլանավորման հմտություններ
  • Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն
  • Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն
  • Թիմային աշխատանքի իրականացման ունակություն
Additional Information:
Դիմելու համար անհրաժեշտ է լուսանկարով ինքնակենսագրականը ուղարկել [email protected] էլ. հասցեին, թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը

About Waelcon LLC

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը 2009թ.-ից Հայաստանի Հանրապետությունում  լիցենզավորված գործունեություն իրականացնող առևտրաշինարարական կազմակերպություն է: Շնորհիվ ժամանակի ընթացքում հղկված սկզբունքների և քաղաքականության, Ընկերությունը շուկայում  զբաղեցնում է առաջատար դիրք, շարունակաբար զարգացնում և ընդլայնում է գործունեության շրջանակները:

Ընկերության առաքելությունն ու կարգախոսն է՝ մշակել և տրամադրել Համալիր Ինժեներական Լուծումներ:

Քաղաքականությունն է՝ պահպանել առաջատար դիրքերը բոլոր ներքոնշյալ  ուղվածություններով, թե' որպես հուսալի մատակարար, թե' որպես շինարար:

 

Գործունեության առաջին իսկ օրերից Ընկերությունը ներգրավել է առաջադեմ և բանիմաց մասնագետների, ինչը երաշխիք է կատարված աշխատանքների բարձր որակի և պրոֆեսիոնալիզմի:  Շուկայի պարբերական անալիտիկ ուսումնասիրությունների, շարունակական ինքնակատարելագործման և գործընկերների հետ բիզնես-նորմատիվային սկզբունքների վրա  հիմնված  փոխհարաբերությունների  շնորհիվ, Ընկերությունը վաստակել է բազմաթիվ առաջատար միջազգային արտադրող կազմակերպությունների վստահությունը, արդյունքում՝ յուրաքնչյուր գործընկերոջ հետ հաստատված անհատական աշխատանքային հարաբերություններ ի նպաստ փոխշահավետ համագործակցության:

 

Ընկերությունը մասնագիտացած է տեխնիկական հետևյալ ուղղվածություններով՝

  • Էլեկտրականություն
  • Ճարտարապետական, տարածքային և ներքին լուսավորություն
  • Ջուր և կոյուղի
  • Օդափոխություն
  • Օդորակում
  • Ջեռուցում
  • Շատրվանային համակարգեր

Բոլոր ինժեներական պլանավորումները և հաշվարկներն իրականացվում են մասնագիտական ծրագրային ապահովմամբ, այն է ՝ AutoCAD, 3D MAX, Design Simulator, Conditioning Selection, LightScape, DIALux, Cinema4D: Դա աշխատանքային խմբին հնարավորություն է տալիս պատվիրատուին ակներև ցուցադրել աշխատանքների իրական ծավալները և պլանավորված վերջնական արդյունքը:

 

Աշխատանքներն իրականացվում են տարբեր տեսակի արտադրական, հասարարական և բնակելի նշանակության կառույցներում, ինչպիսիք են՝ գործարաններ, բիզնես կենտրոններ, առևտրի կենտրոններ, բազմաֆունկցիոնալ շինություններ, հյուրանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ռեստորաններ, բնակելի շենքեր և այլն (իրականացված աշխատանքների մասին մանրամասն ինֆորմացիա կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում՝ www.waelcon.am/works):

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ-ի գործընկերներն են հանդիսանում արտերկրյա առաջատար արտադրող կազմակերպություններ: Կազմակերպությունը հանդիսանում է ՀՀ տարածքում հետևյալ ապրանքանիշերի և ընկերությունների բացառիկ ներկայացուցիչ`  Clint (Իտալիա), Novair (Իտալիա), NED (Ռուսատանի Դաշնություն), Montair (Իտալիա),  LTS Licht (Գերմանիա):

Գործընկերներ են հանդիսանում  նաև ՝ VBW Engineering (Լեհաստան), Fläkt Woods (Ֆինլանդիա), MDV (Չինաստան), OMS (Սլովակիա), Thorn Lighting (Մեծ Բրիտանիա), Nowodvorski Lighting (Լեհաստան), Forma Lighting (Մեծ Բրիտանիա), JAGO (Իտալիա), SA-RA (Թուրքիա), Teclumen (Իտալիա), Fujitsu General (Ճապոնիա), Griven (Իտալիա), Sylvania (Գերմանիա), Citylux (Իտալիա), Hammer (Չինաստան), Fontana Fountains SA (Հունաստան), LEUCOS (Իտալիա),  HP Trend (Չեխիա), Dekon (Չինաստան), Lena Lighting SA (Լեհաստան), Il Fanale Group (Իտալիա), Hitema (Իտալիա), Zonca (Իտալիա), Sime (Իտալիա), Linea Light (Իտալիա), IEK (Ռուսաստան) և այլ ընկերություններ:

 

Կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների հուսալիությունը և օպերատիվությունը  պայմանավորված են ադմինիստրատիվ խմբի բարձր որակավորմամբ, ճարտարապետների, ճարտարագետների, տնտեսագետների և տեխնիկակական անձնակազմի պրոֆեսիոնալիզմով, մեծ փորձի և ինովացիոն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ:

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերության անձնակազմը բաղկացած է 60-ից ավել տարբեր ոլորտների, այդ թվում նաև շինարարության իրականացման ոլորտի աշխատակիցներից, որոնց շարքերը պարբերաբար համալրվում են կազմակերպության դինամիկ աճին համընթաց:

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը ունենալով վերը նկարագրված աշխատանքային հնարավորությունները և ձեռքբերումները, որդեգրել է «ՓԱԿ ՑԻԿԼ»-ի սկզբունքը՝ այն է.

նախագծերի հաշվարկ, ադապտացում և ծավալավորում, գնագոյացման և նախահաշվային բյուջեի կազմում,  օգտագործվող սարքավորումների, նյութերի և ապրանքների ներկրում անմիջապես արտադրողից, համալրող կոմպոնենտների արտադրություն, կառուցման, տեղակայման, ավտոմատացման և կարգաբերման աշխատանքների իրականացում՝ առկա սեփական շինարարական ստորաբաժանման ռեսուրսներով, արդյունքում ավարտական հանձնում պատվիրատուին, հետագա երաշխիքային շրջանում անվճար սպասարկման ծառայությամբ:

«ՎԱԵԼԿՈՆ»  Ընկերությունը ցուցաբերում է յուրահատուկ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին և նախագծին, տրամադրելով համալիր տեխնիկական լուծումներ, որոնք ընձեռում են ընտրության լայն հնարավորություններ:

 

Հարգանքներով` «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ