Overview

Փնտրում ենք կառավարման և կազմակերպչական հմտություններ ունեցող փորձառու մասնագետի՝ «Զիգզագ» վաճառասրահում որպես տնօրեն աշխատելու համար:

Responsibilities:
  • Պլանավորել, կազմակերպել և վերահսկել վաճառքի գործընթացը,
  • վերահսկել վաճառքի և սպասարկման ստանդարտների պահպանումը,
  • կազմակերպել և վերահսկել ապրանքների համալրումը վաճառասրահում,
  • կառավարել հաճախորդների բողոքները,
  • կազմակերպել և ստուգել ապրանքների դասավորվածությունը վաճառասրահում,
  • հետևել վաճառասրահի սարքերի, կահույքի, պարագաների առկայությանն ու սարքինությանը,
  • հետևել վաճառասրահի մաքրությանը,
  • կազմել աշխատանքային գրաֆիկը, հետևել գրաֆիկի պահպանմանը,
  • կազմակերպել և հետևել փաստաթղթավորման ամբողջականությանն ու ճշտությանը (տաբել, հաշիվ ապրանքագրեր, բեռնագրեր, պայմանագրեր, երաշխիք, սպասարկման հայտ, առաքման կտրոն, փոխանցման հաշիվ և այլն),
  • կազմել հաշվետվություններ։
Required Qualifications:
  • Բարձրագույն կրթություն,
  • աշխատանքային փորձը համանման ոլորտում պարտադիր է,
  • հայերեն, ռուսերեն լեզուների՝ գերազանց, անգլերեն լեզվի՝ լավ իմացություն,
  • MS office փաթեթի գերազանց իմացություն, ՀԾ ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • կազմակերպչական հմտություններ,
  • թիմ ստեղծելու, թիմ առաջնորդելու և թիմով աշխատելու կարողություն։
Benefits:
Ինքնակենսագրականներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` նամակի վերնագրում նշելով "Վաճառասրահի տնօրեն":

About Zigzag LLC

20 years of work, five stores, Zigzag Antena chain, more than 230 employees, more than 100 represented brands and 7000 Products. Easy to choose, profitable to buy! "ZIGZAG" is one of the leaders in electronics retail market in Armenia since 1995

«Զիգզագ» ընկերությունը ստեղծվել է 1995 թվականին և հանդիսանում է էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող արտադրողների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.zigzag.am։