Overview

Կարիերայի Կենտրոնը իր պատվիրատու ընկերության համար փնտրում է Բիզնես Օգնական, ով համակարգելու է ղեկավարի կողմից անցկացվող հանդիպումների և խորհրդակցությունների նախապատրաստական աշխատանքները։ Անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում, փաստաթղթավորում։
Պատվիրատու կազմակերպությունը կառուցապատող ներդրումային ընկերություն է: Այն վերջերս է մուտք գործել հայաստանյան կառուցապատման շուկա, սակայն արդեն իսկ հասցրել է նախագծել և ընթացք տալ մի շարք խոշոր ծրագրերի։

Responsibilities:
  • Կազմակերպել ղեկավարի կողմից անցկացվող հանդիպումների և խորհրդակցությունների նախապատրաստական աշխատանքները (անհրաժեշտ նյութեր հավաքագրել, տեղեկացնել մասնակիցներին անցկացման ժամանակի, վայրի և օրակարգի մասին), վարել և ձևակերպել խորհրդակցությունների արձանագրությունները;
  • Գործնական կապեր պահպանել՝ վարել նամակագրություն և բանակցություններ գործընկերների, մատակարարների, հաճախորդների, կապալառուների ընկերությունների հետ;
  • Իրականացնել աշխատանք ղեկավարի գործնական գործընթացների, գործնական միջոցառումների և անձնական առաջադրանքների հետ կապված;
  • Իր լիազորությունների շրջանակում հավաքել, վերլուծել և համակարգել ղեկավարի աշխատանքին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը;
  • Փաստաթղթավորել ղեկավարի որոշումները (հրամաններ, տեղեկանքներ, նամակներ)՝ դրանք ուղարկելով, համապատասխան անձանց տեղեկացնելով, գրանցելով և պահելով, ինչպես նաև ապահովելով դրանց փոխանցումը կազմակերպության աշխատակիցներին;
  • Կատարել անձնական հանձնարարություններ;
  • Կազմակերպել և վարել ղեկավարի օրացույցը;
  • Դիմավորել և ուղեկցել հյուրերին;
  • Ապահովել խորհրդակցությունների և հանդիպումների համար անհրաժեշտ տեղեկատվական նյութերով։
Required Qualifications:
  • Բարձրագույն մասնագիտական կրթություն;
  • Ցանկալի է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ;
  • Պատրաստակամություն բարդ խնդիրների լուծման, նոր պայմաններին արագ հարմարվողականություն, սովորելու ձգտում;
  • Լեզուների գերազանց իմացություն՝ հայերեն (բանավոր/գրավոր), ռուսերեն (բանավոր/գրավոր), անգլերեն (բանավոր/գրավոր);
  • Համակարգչային գերազանց հմտություններ՝ MS Office (Word, Excel, PowerPoint), արհեստական բանականության գործիքների (օրինակ՝ ChatGPT) օգտագործման կարողություն։
Please note: Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience. Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.