Overview
Evoca-ն փնտրում է հաղորդակցման գերազանց հմտություններով, նախաձեռնող և բարձր պատասխանատվության զգացումով Թղթակցային հարաբերությունների կառավարման մասնագետի, ով կմշակի արդյունավետ մեխանիզմներ` թղթակցային բանկերի հետ համագործակցության համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք
Evoca-ն ձգտում Է ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
– բժշկական ապահովագրություն;
– Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ;
– տոնական և տարեվերջյան բոնուսներ;
– բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ;
– վճարվող հանգստյան օրեր;
– սպորտ փաթե;
– անգլերեն լեզվի դասընթացներ;
– շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
- Շուկայի ուսումնասիրություն` նոր թղթակից բանկեր ներգրավելու համար;
- Թղթակցային հաշիվների բացման գործընթացի կազմակերպում;
- Թղթակցային ընթացիկ հաշիվների սպասարկում;
- Միջազգային նորմերին համապատասխան թղթակցային բանկերի հետ պայմանագրերի մշակում;
- Նոր գործարքների կնքման կամ գործող պայմանների վերանայման վերաբերյալ թղթակից բանկերի հետ բանակցությունների վարում:
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ Բանկում` թղթակցային հարաբերությունների ոլորտում;
- SWIFT համակարգի իմացություն;
- Արագ փոփոխվող միջավայրում աշխատելու կարողություն;
- Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ;
- Վերջնաժամկետները պահպանելու կարողություն;
- Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում;
- Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.