Overview

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը հայտարարում է Հաղորդակցության պատասխանատուի թափուր հաստիք Երևան քաղաքում։
Աշխատանքի սկիզբը՝ հոկտեմբերի 1, 2025թ․
Աշխատանքի վայրը՝ ՀՕՖ-ի Երևանի գրասենյակ, հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Մ․ Խորենացի 22

Responsibilities:
  • Ստեղծել բովանդակություն ՀՕՖ-ի ծրագրերի մասին՝ առցանց հարթակներում և տարբեր միջոցառումների ժամանակ ներկայացնելու համար՝ ներառյալ մամուլի հաղորդագրություններ, բլոգային և սոցմեդիա գրառումներ։
  • Պլանավորել ու հարցազրույցներ իրականացնել ՀՕՖ-ի տարբեր ծրագրերի մասնակիցների/շահառուների, ծրագրի ղեկավարների և համայնքների ներկայացուցիչների հետ։
  • Պարբերաբար ճամփորդել Հայաստանի մոտ և հեռավոր բնակավայրեր՝ ՀՕՖ-ի ծրագրերի մասին լուսանկարներ, տեսանյութեր և հաղորդակցման այլ նյութեր հավաքագրելու նպատակով։
  • Աջակցել ՀՕՖ-ի ԱՄՆ-ի թիմին՝ հաղորդակցման տարբեր նյութեր, լուսանկարներ ու տեսանյութեր պատրաստելու և ժամանակին տրամադրելու հարցում։
  • Աշխատել տեղի լրատվամիջոցների և տեսա/լուսանկարահանող թիմերի հետ՝ նպատակային տեսաֆիլմեր/տեսանյութեր և ֆոտոպատմություններ ստանալու համար։
  • Համակարգել դոնորներին ուղղված նամակներն ու բացիկները՝ Գոհաբանության և Սուրբ Հարության տոնին ընդառաջ։
  • Իրականացնել թարգմանություններ և աջակցել Հայաստանի և ԱՄՆ-ի թիմերին՝ ըստ պահանջի։
Required Qualifications:
  • Բարձրագույն կրթություն հաղորդակցության, մարքեթինգի, հանրային կապերի կամ հարակից ոլորտներում:
  • Աշխատանքային փորձ հաղորդակցության, հանրային կապերի և մեդիայի ոլորտներում, ցանկալի է հասարակական դաշտում։
  • Ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն։
  • Սոցիալական մեդիայի և թվային հաղորդակցության ոլորտներում լսարանի ներգրավվածության փորձառություն/հմտություն:
  • Հայերեն և անգլերեն լեզուներով տեքստեր մշակելու և խմբագրելու գերազանց կարողություն։
  • Բարձր կարգապահություն և կազմակերպվածություն, ուշադրություն մանրամասների նկատմամբ, տարաբնույթ առաջադրանքներ սահմանված ժամկետում կատարելու ունակություն։
  • Թիմային աշխատանքի, հաղորդակցման և համագործակցության գերազանց ունակություն։
Please note: Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience. Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.