Overview

«Սպեցմաշ» ՍՊԸ փնտրում է մարքեթինգի պատասխանատուի, ով կմշակի և կհամակարգի ընկերության մարքեթինգային ռազմավարությունը, ապահովելով բրենդի ճանաչելիության աճը, որակյալ հաճախորդների ներգրավումը և վաճառքների խթանումը։ Այս պաշտոնը ներառում է նաև մարքեթինգային արշավների պլանավորում, տվյալների վրա հիմնված որոշումների ընդունում և թիմի աշխատանքների արդյունավետ կազմակերպում, որպեսզի ընկերությունը կարողանա վաճառել ավելի շատ մարդկանց։ Մարքեթինգի պատասխանատուն ապահովում է, որ մարքեթինգային բոլոր գործողությունները իրականացվեն համակարգված, նպատակային և վաճառքի բաժնի հետ համատեղ՝ հասնելով առավելագույն արդյունքի։ Հստակ մշակված և իրականացված մարքեթինգային ռազմավարություն, որը ապահովում է ընկերության կայուն զարգացում և շուկայում ուժեղ դիրքավորում։

Responsibilities:
  • Մարքեթինգի բաժնի երկարաժամկետ և կարճաժամկետ ռազմավարության մշակում հիմնված բիզնեսի ռամավարության, թրենդների, մրցակիցների, և հաճախորդների վերլուծության վրա;
  • Վերլուծել մրցակիցներին, նրանց գործողությունները, ուժեղ և ույլ կողմերը, բիզնես և մարքեթինգային գործողությունները;
  • CJM – Customer Journey Map ստեղծում;
  • Մարքեթինգային բյուջեի պլանավորում, բաշխում և արդյունավետ կառավարում;
  • Կառավարել բրենդինգը, գովազդային արշավները, PR-ը, կոնտենտ մարքեթինգը և SEO-ն;
  • Պլանավորել և վերահսկել մարքեթինգային բյուջեն, օպտիմալացնել ծախսերն ու գործընթացները;
  • Կիրառել թվային մարքեթինգի գործիքներ, վերլուծել և բարելավել մարքեթինգային funnels-ը;
  • Կազմել հաշվետվություններ, վերլուծել արդյունքները և զեկուցել վերադասին։
Required Qualifications:
  • Ունեք արքեթինգի կամ հարակից ոլորտի բարձրագույն կրթություն;
  • Առնվազն 3-5 տարվա փորձ մարքեթինգի ոլորտում;
  • Կարող եք մշակել և իրականացնել մարքեթինգային ռազմավարություն՝ օգտագործելով թվային մարքեթինգի գործիքներ (SMM, գովազդային արշավներ);
  • Գիտեք, ինչպես կառավարել բրենդը, PR-ը և կոնտենտ-մարքեթինգը;
  • Ունեք վերլուծական մտածողություն և կարող եք ուսումնասիրել վիճակագրական տվյալներ ու պատրաստել հաշվետվություններ;
  • Ունեք կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ, պատրաստ եք համագործակցել տարբեր բաժինների հետ;
  • Կարողանում եք արագ և արդյունավետ լուծել խնդիրներ, կայացնել կարևոր որոշումներ;
  • Պատասխանատու եք, նախաձեռնող, ստեղծարար և կարողանում եք արդյունավետ կառավարել ժամանակը։
Please note: Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience. Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.