Overview

Հայաստանի խաղողի և գինու հիմնադրամը (VWFA) փնտրում է դինամիկ և փորձառու մարքեթինգի մասնագետի, որը խթանելու է հայկական գինիների առաջմղումը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում: Այս դերը ներառում է նորարարական ռազմավարությունների մշակում, լայնածավալ միջոցառումների կառավարում և հայկական գինիների համաշխարհային ճանաչման բարձրացում: Հիմնական պարտականությունները ներառում են.

Responsibilities:
  • Մարքեթինգային ռազմավարությունների մշակում և իրականացում, որոնք ուղղված են Հայաստանի խաղողագործության և գինեգործության ոլորտների առաջխաղացմանը` օգտագործելով շուկայավարման գործիքներն ու լուծումները;
  • Հայկական գինիների միջազգային ճանաչման բարձրացում՝ դրանք համաշխարհային շուկաներում գովազդելու և նրանց հեղինակության բարձրացման միջոցով;
  • Զարգացնել և տարածել գինու մշակույթը՝ ակտիվորեն ներգրավելով պրոֆեսիոնալ համայնքներին, զբոսաշրջիկներին և գինու էնտուզիաստներին;
  • Գինեգործության վերաբերյալ իրազեկության բարձրացում՝ տեղական հանրության համար տեղեկատվական միջոցառումներ կազմակերպելով;
  • ԵՄ շուկայում հայկական գինիների վաճառքի խթանում նորարարական մարքեթինգի և վաճառքի ռազմավարությունների, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի հարթակների կիրառման միջոցով;
  • Միջազգային և տեղական միջոցառումների կազմակերպում` հայկական գինիները մասնագիտական ​​համայնքներին, լրագրողներին, զբոսաշրջիկներին և ոլորտի փորձագետներին ներկայացնելու նպատակով;
  • Մարկետինգային արշավների արդյունքների մոնիտորինգ և համակարգում՝ նախապես սահմանված նպատակներին և պլաններին համապատասխան;
  • Դոնոր կազմակերպությունների և գործընկերների հետ համագործակցությամբ լայնածավալ միջոցառումների կազմակերպում;
  • Գինու արդյունաբերության թվայնացման ծրագրերի կառավարում, ներառյալ թվային կարիքների բացահայտումը և լուծումների իրականացումը;
  • Վերլուծական հետազոտությունների անցկացում` ներքին շուկայում գինու մշակույթն ու սպառումը ուսումնասիրելու և շուկայի նոր հնարավորությունները բացահայտելու նպատակով;
  • Անհրաժեշտության դեպքում Հիմնադրամի գործադիր տնօրենի հանձնարարությամբ այլ պարտականությունների և խնդիրների կատարում:
Required Qualifications:
  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի կամ հարակից ոլորտներում;
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի և/կամ գինեգործության ոլորտում;
  • Մարքեթինգային ռազմավարությունների մշակման և իրականացման հմտություններ;
  • Հաղորդակցման, բանակցելու և թիմային աշխատանքի ուժեղ հմտություններ;
  • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն միջազգային շուկաներում արդյունավետ հաղորդակցություն ապահովելու համար:
Please note: Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience. Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.