Overview
Գյուղատնտեսական ձեռնարկությունների սարքավորումների վերազինմանն աջակցելուն և արտադրողական կարողություններն ու արտադրանքի որակը բարելավելուն ուղղված դրամաշնորհային ծրագիր
Հրապարակման ամսաթիվ՝ 2024թ․ հոկտեմբերի 1
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ Շարունակական հիմունքներով 2024թ․ հոկտեմբերի 1 – 2025թ․ սեպտեմբերի 30
ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը («ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր») հրապարակում է No. APS-2024-002-Equipment-to-Agribusinesses ծածկագրով Տարեկան ծրագրային հայտարարություն (ՏԾՀ)՝ տրամադրելու իր գործունեությանն աջակցելուն ուղղված դրամաշնորհներ, որոնց նպատակն է բարելավել գյուղատնտեսական ձեռնարկությունների արտադրողականությունը Հայաստանի բոլոր մարզերում՝ աջակցելով նրանց արդիականացնել և վերազինել իրենց սարքավորումներն արտադրության, վերամշակման, հետբերքահավաքային և լոգիստիկ գործունեության համար և, ի վերջո, ինտեգրվել տարածաշրջանային, ազգային և միջազգային շուկաներին: Դրամաշնորհները կտրամադրվեն և կիրականացվեն դրամաշնորհները կարգավորող ԱՄՆ ՄԶԳ և ԱՄՆ կառավարության կանոնակարգերի, ինչպես նաև «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի դրամաշնորհների կառավարման ներքին քաղաքականության համաձայն:
«ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրը խորապես վերլուծել է գյուղատնտեսական արժեշղթաները՝ հիմնվելով դրանցում արտահանման ավելացման, ներդրումների մոբիլիզացման և աճի խթանման ներուժի վրա: Այս վերլուծությունների հիման վրա մի քանի ենթաոլորտներ բացահայտվել են որպես նպատակային միջամտության ուղղություններ և հանդիսանում են այս ՏԾՀ-ի թիրախ՝
1. Խաղողագործություն և գինեգործություն
2. Մրգեր և հատապտուղներ (թարմ և վերամշակած)
3. Բանջարեղեն (թարմ և վերամշակած)
4. Խոտաբույսեր (թարմ և չորացրած) և բուսական թեյեր
5. Մեղր
6. Ընկույզներ
Այս ՏԾՀ-ի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհները կհզորացնեն բիզնեսները գյուղատնտեսության թիրախային ենթաոլորտներում, կբարելավեն նրանց կառավարման գործելակարգերը և կինտեգրեն կայուն արդիականացումն արտադրության, վերամշակման, հետբերքահավաքային և լոգիստիկ գործունեության մեջ, ինչպես նաև կնպաստեն փոխկապակցված կառույցների ապրանքների վաճառքի ավելացմանը (օրինակ՝ գինեգործներ, հատապտուղներ, մրգեր, բանջարեղեն, խոտաբույսեր և բուսական թեյեր, մեղր և ընկույզներ արտադրող և վերամշակող ըներություններ, մատակարարներ, ենթակապալառուներ, ֆերմերներ, գյուղատնտեսական կոոպերատիվներ, բեռնափոխադրողներ, գյուղատնտեսական լոգիստիկ և հետբերքահավաքային օպերատորներ, արտահանողներ, սննդի առևտրով զբաղվողներ և այլն): Դրամաշնորհային աջակցության համար դիմող ընկերությունները, որոնք բարելավելու են իրենց հնարավորությունները և արտադրական կարողությունները, պետք է ապահովեն միկրո և փոքր ֆերմերների ինտեգրումն իրենց մատակարարման ցանցերում, ներառյալ, հնարավորության դեպքում, անապահով խմբերի (կանանց, երիտասարդների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլնի) կողմից հիմնված տնտեսությունները, այդպիսով ստեղծելով նպաստավոր միջավայր, որպեսզի ֆերմերները դառնան կայուն և ավելի շատ արտադրեն:
Նշված ենթաոլորտների շրջանակներում այս ՏԾՀ-ն ուղղված է այն գյուղատնտեսական ձեռնարկություններին, որոնք ցանկանում են բարելավել իրենց կարողությունները հետևյալ հիմնական տիրույթներում՝
– ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ խաղողի, մրգատու և ընկույզների այգիների, բանջարեղենի դաշտերի, խոտաբույսերի ֆերմաների և մեղվանոցների (մեղվաբուծարանների) արդիականացում՝ բարելավելու որակի չափանիշները (օրինակ՝ հակակարկտային ցանցեր, կաթիլային ոռոգման համակարգեր և այլն):
– ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ․ արտադրության արդյունավետության բարձրացում խաղողի, հատապտուղների, մրգերի, բանջարեղենի, խոտաբույսերի, մեղրի և ընկույզների մշակման ժամանակ (օրինակ՝ գործիքներ, սարքեր, մաքրման, լվացման, չորացման, տեսակավորման և/կամ դասակարգման, վերամշակման, փաթեթավորման, պիտակավորման, կափարիչի փակման ավտոմատացված սարքավորումներ և այլն):
– ՀԵՏԲԵՐՔԱՀԱՎԱՔԱՅԻՆ․ բերքահավաքից հետո գյուղմթերքի հավաքման և պահեստավորման արտադրական արդյունավետության բարձրացում (օրինակ՝ ստացիոնար և շարժական (բեռնատարի վրա) սառնարանային սարքավորումներ (բացառությամբ մեքենայի) համապատասխան մեկուսացման համակարգերով, խոնավության վերահսկման և օդի շրջանառության համակարգեր, փոփոխված մթնոլորտի և վերահսկվող մթնոլորտի տեխնոլոգիաներ և այլն):
– ԼՈԳԻՍՏԻԿ․ գյուղմթերքի փոխադրման և իրացման արտադրական արդյունավետության բարձրացում (օրինակ՝ գյուղմթերքի փոխադրման և իրացման սարքավորումներ և այլն):
Այս ՏԾՀ-ի շրջանակներում «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի կողմից առանձին դրամաշնորհային նախագծերին տրամադրվող աջակցությունը նախատեսվում է նվազագույնը $20,000-ից մինչև առավելագույնը $150,000, ընդ որում դրամաշնորհները կտրամադրվեն համարժեք ՀՀ դրամով: Հայտատուի մասնակցային ներդրումը կազմելու է ներկայացված նախագծի ընդհանուր արժեքի նվազագույնը 30%, ընդ որում խրախուսվում են ավելի մեծ չափով ներդրումներ, որոնք գնահատման գործընթացում կհանգեցնեն ավելի բարձր միավորների: Դրամաշնորհառուները կկարողանան ԱԱՀ-ից ազատում հայցել դրամաշնորհի շրջանակում կատարվող իրավասու ծախսերի համար: Հաստատվելու դեպքում ԱԱՀ հարկազատման գրությունները կտրամադրվեն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից: Առանձին դրամաշնորհային նախագծերի իրականացման ժամկետը սահմանվում է առավելագույնը 12 ամիս դրամաշնորհի պայմանագրի ստորագրման օրվանից՝ մեկնարկելով 2024թ. նոյեմբերի 1-ից հետո և ավարտվելով 2026թ. դեկտեմբերի 31-ից ոչ ուշ։
Սույն ՏԾՀ-ին առնչվող ցանկացած արձագանքի դեպքում խնդրում ենք նշել APS-2024/002-Equipment-to-Agribusinesses ծածկագիրը։
ՏԾՀ-ին առնչվող ցանկացած հարց պետք է ներկայացվի «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի Դրամաշնորհների կառավարման թիմին՝ [email protected] հասցեով: Հարցերը պետք է ներկայացնել գրավոր։ Հեռախոսազանգեր չեն ընդունվում։ Հարցերն ու պարզաբանման հարցումները, ինչպես նաև դրանց պատասխանները, որոնք, ըստ «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի հայեցողության, կարող են հետաքրքրել այլ հայտատուների, կտրամադրվեն սույն ՏԾՀ-ով հետաքրքրված և հայտեր ներկայացնելու ցանկություն հայտնած կառույցներին։ Միմիայն «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի կողմից տրված գրավոր պատասխանները կհամարվեն պաշտոնական և դերակատարում կունենան ՏԾՀ-ի գործընթացում ու հետագա գնահատման ընթացքում:
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.