Job Description
«Էսզեթ Ֆարմա» ընկերությունը հրավիրում է աշխատանքի կազմակերպված և ուշադիր մասնագետի, ով կմիանա մեր թիմին՝ աջակցելով տվյալների մուտքագրման, մշակման և ընթացիկ հաշվառման աշխատանքներին։
Responsibilities:
- 1C ծրագրում ապրանքների գրանցում։
- Ապրանքային քարտերի ստեղծում․ ապրանքների վերաբերյալ տեղեկատվության մուտքագրում, թարմացում և ճշտության ստուգում։
- Հաճախորդների և կոնտրագենտների տվյալների լրացում և թարմացում։
- Word և Excel ծրագրերով հաշվետվությունների ու աշխատանքային փաստաթղթերի պատրաստում։
- Տվյալների ճշգրտության և ամբողջականության վերահսկում։
- Այլ ընթացիկ կազմակերպչական և տեղեկատվական աշխատանքների իրականացում։
Required Qualifications:
- 1C ծրագրի իմացություն։
- MS Word և MS Excel ծրագրերի լավ իմացություն։
- Համակարգչով աշխատելու վստահ հմտություններ։
- Հայերենի և ռուսերենի գերազանց, անգլերենի՝ լավ իմացություն։
- Ուշադրություն մանրուքներին և տեղեկատվության հետ ճշգրիտ աշխատելու կարողություն։
- Պատասխանատվություն, կազմակերպվածություն և սովորելու պատրաստակամություն։
- Թիմում աշխատելու և առաջադրված խնդիրները ժամանակին կատարելու կարողություն։
Benefits:
- Կայուն աշխատանք և երկարաժամկետ համագործակցություն։
- Մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման հնարավորություն։
- Ընկերական և աջակցող աշխատանքային միջավայր։
- Ծննդյան Day off
About SZ
Ընկերությունը հանդիսանում է ատամնաբուժական և ատամնատեխնիկական սարքավորումների և նյութերի մատակարարման ոլորտի առաջատարներից մեկը Հայաստանում։
