Job Description
ՄՈԳՈ-ն հանդիսանում է ավտովարկավորմամբ զբաղվող առաջատար կազմակերպությունը Հայաստանում: Ընկերության կարևորագույն առաքելությունն է առաջարկել հասանելի վարկեր հաճախորդներին, ովքեր փնտրում են ավտոմեքենա ձեռք բերելու և կամ ֆինանսավորում ստանալու արագ և պարզ տարբերակ:
Մենք փնտրում ենք ակտիվ, պատասխանատու, հաղորդակցման, բանակցություններ վարելու գերազանց հմտություններ ունեցող երիտասարդների մեր Թիմին միանալու համար:
Դուք կարող եք միանալ մեզ՝ ապահովելով Ձեր մասնագիտական ներուժը բացահայտելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, Թիմի հետ միասին արդյունքային բարձր ցուցանիշներ գրանցելու հնարավորությունը:
- Իրականացնել ժամկետանց պարտավորություններ ունեցող վարկառուների հետ աշխատանք Hard Collection ռեժիմում՝ հեռախոսազանգերի, այցելությունների, հանդիպումների և բանակցությունների միջոցով։
- Վարկառուների հետ ձեռք բերել պարտավորությունների մարման վերաբերյալ պայմանավորվածություններ և վերահսկել դրանց կատարումը։
- Իրականացնել ժամկետանց վարկային պորտֆելի վերլուծություն, մշակել և ներդնել պորտֆելի բարելավման ու ժամկետանց պարտավորությունների մարման արդյունավետ լուծումներ։
- Իրականացնել ժամկետանց պարտավորություններ ունեցող վարկառուների և գրավադրված մեքենաների որոնման աշխատանքներ։
- Ստուգել գրավադրված գույքի առկայությունը, անհրաժեշտության դեպքում իրականացնել դրա որոնման աշխատանքներ և կազմակերպել առգրավման գործընթացը։
- Պատրաստել և ներկայացնել համապատասխան վերլուծություններ ու հաշվետվություններ։
- Հետևել ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխություններին և մասնակցել մասնագիտական վերապատրաստման դասընթացներին։
- Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ՝ գործառութային պարտականությունների շրջանակում։
- Բարձրագույն իրավագիտական կամ տնտեսագիտական կրթություն։
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, որից առնվազն 1 տարին՝ Hard Collection ոլորտում։
- Բանկային և վարկային ոլորտը կարգավորող օրենսդրության իմացություն։
- MS Office ծրագրերի գերազանց իմացություն։
- Հայերենի գերազանց տիրապետում, ռուսերենի և անգլերենի գրավոր ու բանավոր լավ իմացություն։
- Հաղորդակցման և բանակցությունների վարման զարգացած հմտություններ։
- Վերլուծական և համակարգված մտածողություն, խնդիրների և իրավիճակների վերլուծության կարողություն։
- Լարված աշխատանքային պայմաններում և սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն։
- Information Security Management
- Leadership skills
- Negotiation skills
✨ Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.
