Job Description
MAAKSUS-ը փնտրում է արվեստի սրահի կառավարիչ / վաճառող-խորհրդատու՝ սրահի առօրյա աշխատանքը կազմակերպելու, վաճառքն ու հաճախորդների սպասարկումն ապահովելու և ընթացիկ հաշվառումը վարելու համար։ Սրահում վաճառվում են կերպարվեստի վերարտադրություններ (ռեպրոդուկցիաներ), պաստառներ, շրջանակավորված նկարներ և ինտերիերի դեկոր։
Responsibilities:
Հիմնական պարտականություններ
Վաճառք և հաճախորդների սպասարկում
- Խորհրդատվություն տրամադրել հաճախորդներին՝ նկարների, դրանց չափերի, նյութերի և շրջանակավորման տարբերակների ընտրության հարցում։
- Գրանցել առցանց ստացված հարցումները, կազմակերպել պատվերի իրականացումը և առաքումը հաճախորդին։
- Պատասխանել հաճախորդների հարցումներին, արձագանքել բողոքներին, անհրաժեշտության դեպքում կազմակերպել ապրանքի վերադարձը ՝ ընկերության կանոններին համապատասխան։
- Սրահի աշխատանք և ապրանքների ներկայացում
- Կազմակերպել սրահի բացումն ու փակումը, ամենօրյա աշխատանքների բաշխումը, սրահի պատրաստվածությունը և աշխատանքային ու անվտանգության կանոնների պահպանումը։
- Ապահովել ապրանքների գրավիչ և բրենդին համապատասխան ցուցադրությունը, ճշգրիտ գնապիտակներն ու հստակ տեղեկատվությունը. թարմացնել ցուցադրությունը նոր ապրանքների և արշավների համար։
- Վերահսկել սարքավորումների, լուսավորության, մաքրության և ֆիզիկական անվտանգության վիճակը, լուծել ընթացիկ խնդիրները, իսկ լիազորություններից դուրս հարցերը ներկայացնել ղեկավարությանը։
- Ստուգել մատակարարումները՝ ըստ քանակի, ապրանքների վիճակի և ուղեկցող փաստաթղթերի, ճշգրիտ գրանցել մուտքերն ու ապրանքների շարժը։
- Կազմակերպել պարբերական գույքագրումներ, համեմատել փաստացի մնացորդները համակարգի տվյալների հետ և պարզել տարբերությունների, վնասվածքների ու կորուստների պատճառները։
- Գրանցել վերադարձները, տեղափոխումները, վնասված ապրանքներն ու հաստատված ճշգրտումները, ապահովել ապրանքների պատշաճ պահպանումն ու մշակումը։
- Հետևել նվազագույն մնացորդներին և արագ կամ դանդաղ վաճառվող ապրանքներին, ղեկավարությանը առաջարկել համալրումներ և ապահովել տպագրությունների ու շրջանակների անվտանգ պահպանումը։
- Ապահովել վաճառքների, զեղչերի, վերադարձների և վճարումների ճիշտ ձևակերպումը ՀԴՄ-ի, վճարային տերմինալի և վաճառքի/պահեստի կառավարման համակարգի միջոցով։
- Համադրել օրվա վաճառքի և կանխիկ/քարտային վճարումների տվյալները, պահպանել հաշիվներն ու հիմնավորող փաստաթղթերը և ապահովել ֆինանսական ու հաճախորդների տվյալների գաղտնիությունը։
- Ստուգել, որ զեղչերը, գումարների վերադարձներն ու ոչ ստանդարտ գործարքները պատշաճ փաստաթղթավորվեն և հաստատվեն սահմանված կարգով։
- Համապատասխան թիմերի, այդ թվում՝ մարքեթինգի, գնումների և հաշվապահության հետ համակարգել հատուկ պատվերները, ապրանքների առկայությունը, առցանց պատվերների կատարումն ու առաքման նախապատրաստումը։
- Ներկայացնել ապրանքների չափերի, նյութերի, պատրաստման ժամկետների և առաքման պայմանների ճշգրիտ տվյալներ, իսկ հարցումներն ու դիմումները փոխանցել պատասխանատուներին։
- Պատրաստել վաճառքների, ապրանքային մնացորդների, ծախսերի և սրահի աշխատանքի հաշվետվություններ, վարել ընթացիկ հաշվապահական գրանցումները։
Required Qualifications:
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ մանրածախ առևտրի, խանութի կառավարման կամ վաճառքի ոլորտում. աշխատակիցների ղեկավարման փորձը առավելություն է։
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ ցանկալի է բիզնեսի, վաճառքի, մարքեթինգի կամ հարակից ոլորտում։
- Հաճախորդների սպասարկման, ապրանքային հաշվառման և վաճառքի հաշվետվությունների հիմնական իմացություն, վաճառքի, պահեստային կամ հաշվապահական ծրագրերով աշխատելու կարողություն։
- Հայերենի գերազանց իմացություն. ռուսերենի և անգլերենի իմացությունը առավելություն է։
- Կազմակերպչական, հաղորդակցման և բանակցային լավ հմտություններ, ողջամիտ դատողություն և նախաձեռնողականություն։
- Ուշադրություն մանրուքներին, վստահելիություն դրամական միջոցների և ապրանքների հետ աշխատելիս, խնդիրները սահմանված լիազորությունների շրջանակում ինքնուրույն լուծելու կարողություն։
- Հետաքրքրություն և ընդհանուր գիտելիքներ արվեստի, դիզայնի ու ինտերիերի ոլորտներում. լավ գեղագիտական ճաշակը առավելություն է։
Additional Information:
Աշխատանքային պայմաններ
Աշխատավայր՝ MAAKSUS արվեստի սրահ, Արաբկիր, Երևան
Զբաղվածություն՝ ամբողջ դրույք, վեցօրյա աշխատանքային շաբաթ
Աշխատաժամեր՝ 11:00–19:00, շաբաթ օրը՝ 11:00–16:00
Վարձատրություն՝ գործավարձային / կատարված աշխատանքի հիման վրա. մանրամասները և հնարավոր խրախուսումները քննարկվում են հարցազրույցի ժամանակ
Զարգացում՝ մասնագիտական աճի և սրահի զարգացմանը մասնակցելու հնարավորություն
About MAAKSUS
Մաակսուսը առցանց պատկերասրահ և արվեստի տպագրությունների խանութ է Հայաստանում։ Մենք մոտ 770 արվեստագետի՝ նկարիչների, լուսանկարիչների և նկարազարդողների, դասական վարպետներից մինչև ժամանակակից հեղինակներ, գործերի գեղարվեստական տպագրություններ ենք հասցնում տներ, գրասենյակներ, հյուրանոցներ և ռեստորաններ ամբողջ Հայաստանում։
