Job Description

📣 Եթե ուսանող ես կամ նոր շրջանավարտ և մտածում ես՝ որտեղից սկսել կարիերադ, ապա սկսնակ աուդիտորի այս ծրագիրը ՔՈ հնարավորությունն է։

Ո՞վ կարող է դիմել*

Ծրագրին կարող է դիմել յուրաքանչյուր ոք, ով՝

1️⃣ ՀՀ քաղաքացի է և մշտապես բնակվում է Հայաստանում,

2️⃣ Բակալավրիատի 3-րդ կամ 4-րդ կուրսի ուսանող է կամ արդեն ունի բարձրագույն կրթության դիպլոմ հետևյալ մասնագիտություններով՝ հաշվապահություն, տվյալագիտություն, ֆինանսներ, տնտեսագիտություն, կառավարում, ֆինանսական մաթեմատիկա,

3️⃣ Գերազանց տիրապետում է հայերենին,

4️⃣ Վարժ տիրապետում է անգլերենին (առնվազն B2 մակարդակ)։

Ծրագրի մասին

🟢 Հաշվեքննիչ պալատը մեր պետության բարձրագույն աուդիտորական մարմինն է։ Այս ծրագիրը նպատակ ունի ներգրավել և պատրաստել սկսնակ մասնագետների ֆինանսական և համապատասխանության աուդիտի ոլորտում։ Սա այն գործիքն է, որի միջոցով մենք նպաստում ենք հանրային հատվածում ֆինանսական կարգապահությանը։ Մեր աշխատանքը վերաբերում է մարդկանց կյանքի բոլոր կարևոր ոլորտներին՝ առողջապահությունից մինչև կրթություն, մաքուր շրջակա միջավայրից մինչև արդարադատություն, տնտեսական զարգացումից մինչև անվտանգություն, որոնցում կարող ես ունենալ քո իրական ներդրումը։

🟢 Ծրագրի տևողությունը մեկ տարի է և բաղկացած է երեք բաղադրիչից.

**** ⇾ Դասընթաց.

Իր բովանդակությամբ ՀՀ-ում եզակի այս կրթական դասընթացը մասնակիցներին կտա աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային ստանդարտների (ISSAI) վրա հիմնված համակողմանի գիտելիքներ ֆինանսական և համապատասխանության աուդիտի վերաբերյալ։

**** ⇾ Աուդիտորական նախագիծ.

Ծրագրի մասնակիցը կաշխատի իրական աուդիտորական նախագծում՝ որպես թիմի անդամ՝ ներգրավվելով աշխատանքների ընթացքին՝ նախագծի մեկնարկից մինչև ավարտը։

**** ⇾ Աուդիտորի որակավորում.

Մասնակիցը կմեկնարկի աուդիտորի որակավորման (ACCA) իր ուղին։

🟢 Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան Հաշվեքննիչ պալատում ծառայության անցնելու և հետագա կարիերային աճի հնարավորություն։

🟢 Վարձատրություն

Ծրագրի ողջ ընթացքում մասնակիցը կստանա ՀՀ-ում գործող Big10 աուդիտորական կազմակերպությունների սկսնակ մասնագետների միջին աշխատավարձին համարժեք վարձատրություն։

Ինչպե՞ս դիմել

📃 Այս փուլում անհրաժեշտ է միայն Դիմում լրացված կից ձևաչափի համաձայն։

📨 Դիմումն անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեին։

⏳Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 6 -ն է։

Դիմումից հետո

➡️ **** Գրավոր թեստավորում. Սահմանված պահանջներին համապատասխանող դիմորդները կտեղեկացվեն գրավոր թեստավորմանը մասնակցելու մասին։ Այն ներառում է վերլուծական թեստ և անգլերեն լեզվի իմացության ստուգում։

➡️ **** Հարցազրույց. Գրավոր թեստավորումը հաջողությամբ հաղթահարած դիմորդները կտեղեկացվեն հարցազրույցին մասնակցելու մասին։

➡️ **** Աշխատանքի առաջարկ. Հարցազրույցը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին, փաստաթղթերի վերջնական ստուգումից հետո, կառաջարկվի կնքել աշխատանքային պայմանագիր։

Ո՞ւմ ենք փնտրում

Մենք փնտրում ենք երիտասարդ տաղանդների, ովքեր.

📊 Ունեն վերլուծական հմտություններ. կարողանում են աշխատել թվերի ու տվյալների հետ, վեր հանել օրինաչափություններ.

🔎 Ունեն հետազոտական հմտություններ. խորանում են խնդիրների պատճառների մեջ, փնտրում ու գտնում դրանց լավագույն լուծումները.

💬 Ունեն լավ հաղորդակցման հմտություններ. գրավոր և բանավոր ուղերձները արդյունավետորեն հասցնում են դիմացինին.

📌 **** Պատասխանատու են ու կարգապահ իրենց վերապահված գործում.

🤝 **** Թիմային աշխատող են.

🚀 Դրսևորել են կրթության ու ինքնազարգացման ընդգծված հանձնառություն.

🇦🇲 Մոտիվացված են ծառայելու իրենց պետությանը՝ մասնագիտական, ապաքաղաքական աշխատանքով և դրական փոփոխություններ բերելու քաղաքացիների կյանքում։

* Ծրագրի մասնակիցը պետք է չունենա դիմումի ձևում նշված սահմանափակումները։

📍 **** Աշխատավայր՝ ք. Երևան, Բաղրամյան 19:

Հարցերի դեպքում կարելի է դիմել.

📧 [email protected]

📞 +374 11 888 145, +374 11 888 123

Required Qualifications:
  • ՀՀ քաղաքացի է և մշտապես բնակվում է Հայաստանում
  • Բակալավրիատի 3-րդ կամ 4-րդ կուրսի ուսանող է կամ արդեն ունի բարձրագույն կրթության դիպլոմ հետևյալ մասնագիտություններով՝ հաշվապահություն, տվյալագիտություն, ֆինանսներ, տնտեսագիտություն, կառավարում, ֆինանսական մաթեմատիկա
  • Գերազանց տիրապետում է հայերենին
  • Վարժ տիրապետում է անգլերենին (առնվազն B2 մակարդակ)
Benefits:
  • Ծրագրի ողջ ընթացքում մասնակիցը կստանա ՀՀ-ում գործող Big10 աուդիտորական կազմակերպությունների սկսնակ մասնագետների միջին աշխատավարձին համարժեք վարձատրություն
Skills:
  • Ունեն վերլուծական հմտություններ. կարողանում են աշխատել թվերի ու տվյալների հետ, վեր հանել օրինաչափություններ
  • Ունեն հետազոտական հմտություններ. խորանում են խնդիրների պատճառների մեջ, փնտրում ու գտնում դրանց լավագույն լուծումները
  • Ունեն լավ հաղորդակցման հմտություններ. գրավոր և բանավոր ուղերձները արդյունավետորեն հասցնում են դիմացինին
  • Պատասխանատու են ու կարգապահ իրենց վերապահված գործում
  • Թիմային աշխատող են
  • Դրսևորել են կրթության ու ինքնազարգացման ընդգծված հանձնառություն
  • Մոտիվացված են ծառայելու իրենց պետությանը՝ մասնագիտական, ապաքաղաքական աշխատանքով և դրական փոփոխություններ բերելու քաղաքացիների կյանքում
Additional Information:
Գրավոր թեստավորում. Սահմանված պահանջներին համապատասխանող դիմորդները կտեղեկացվեն գրավոր թեստավորմանը մասնակցելու մասին։ Այն ներառում է վերլուծական թեստ և անգլերեն լեզվի իմացության ստուգում. Հարցազրույց. Գրավոր թեստավորումը հաջողությամբ հաղթահարած դիմորդները կտեղեկացվեն հարցազրույցին մասնակցելու մասին. Աշխատանքի առաջարկ. Հարցազրույցը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին, փաստաթղթերի վերջնական ստուգումից հետո, կառաջարկվի կնքել աշխատանքային պայմանագիր։
Note:

✨ Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.