Job Description

Բարձրակարգ ապահովագրական ծառայություններ մատուցող «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը մեկնարկում է EFES 50 WAVES դինամիկ և մրցակցային ծրագիրը, որը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել իրենց մասնագիտական ուղին վաճառքներում և դառնալ ոլորտի իրական պրոֆեսիոնալներ։

EFES 50 Waves-ը աշխատանքի ընդունման ծրագիր է, որի ընթացքում հնարավորություն կստանաս սովորել վաճառքի տեսական և գործնական գիտելիքները ոլորտի լավագույն մասնագետներից։ Ծրագիրը նրանց համար է, ովքեր ցանկանում են սկսել իրենց կարիերան զրոյից, բացահայտել վաճառքների հմտությունները և սահմանել ոլորտի զարգացման նոր ուղին։ Ծրագիրը ենթադրում է ամբողջ դրույք (երկուշաբթիից ուրբաթ, 09:00–18:00) զբաղվածություն։

Ծրագրի մասնակիցներն ընտրվելու են մրցութային եղանակով:

Ի՞նչ ձևաչափով է իրականացվելու ծրագիրը․

  • Մրցութային ընդունելություն,
  • Ընտրված թեկնածուների անմիջապես աշխատանքի ընդունում,
  • Աշխատանքի ընդունվելուն պես 4 շաբաթյա ուսուցում,
  • Արդյունքների վրա հիմնված եկամուտ:

Ի՞նչ կստանա թեկնածուն ծրագրին դիմելով

  • նոր սկիզբ կարիերայում՝ անհատականացված զարգացման պլանով
  • վաճառքի գիտելիքներ և հմտություններ
  • բարձր եկամտաբերությամբ աշխատանք ԷՖԵՍ-ում
  • հիշարժան փորձառություն, նոր նեթվորք և նոր մարտահրավերներ
Skills:
  • MS Office
  • Teamwork
  • Fast learning ability
  • Communication Skills
Additional Information:
Ինչպես դիմել՝ Եթե հետաքրքրված եք ծրագրով, խնդրում ենք անցնել https://www.efes.am/50waves հղումով և լրացնել մրցութային առաջին փուլի համար նախատեսված հայտը: Ինչպե՞ս է ընթանալու հաջորդ փուլը՝ • Ձեր հայտը կդիտարկվի EFES-ի թիմի կողմից, • Նախնական դիտարկման փուլում ընտրված թեկնածուները սեղմ ժամկետներում կհրավիրվեն Ընկերություն՝ թեստավորման փուլին մասնակցելու նպատակով, • Մասնակիցները կստանան զանգ և էլեկտրոնային նամակ՝ հետագա քայլերի և մանրամասների վերաբերյալ, • Օրվա ընթացքում Ձեզ սպասվում են թեստավորում և գործնական առաջադրանքներ։ Ի՞նչ է սպասվում մրցութային երկրորդ փուլից հետո՝ Թեստավորման փուլի արդյունքներով լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցներին ԷՖԵՍ ԱՓԲԸ-ի կողմից կներկայացվի աշխատանքի առաջարկ։ • Ընտրված թեկնածուներն անմիջապես կընդունվեն աշխատանքի ԷՖԵՍ։ • Աշխատանքի ընդունման առաջին իսկ օրերից մեկնարկում է 4-շաբաթյա ուսուցման փուլը, որից հետո սկսվում է վաճառքի ակտիվ գործունեությունը։ EFES 50 Waves-ը պարզապես մուտք չէ մասնագիտություն։ Սա ընտրություն է, որից հետո Դուք դառնում եք թիմի անդամ և սկսում գումար վաստակել։ Եթե պատրաստ եք ընդունել այս մարտահրավերը, կարող եք լրացնել մասնակցության հայտը:
Note:

✨ Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.