Job Description
ՓԲԸ-ում առկա է Հաճախորդի փորձի կառավարման փորձագետի թափուր հաստիք։
Responsibilities:
- Կազմակերպել և համակարգել Կոնտակտային կենտրոնում և մասնաճյուղերում հաճախորդների սպասարկման որակի մոնիթորինգը՝ սահմանված չափանիշների հիման վրա
- Մշակել, պարբերաբար վերանայել և կատարելագործել հաճախորդի փորձի և սպասարկման որակի գնահատման չափորոշիչներն ու մեթոդաբանությունը
- Իրականացնել հաճախորդի փորձին վերաբերող ցուցանիշների (NPS, CSAT, CES, Mystery Shopping և այլն) հավաքագրում, մշակում, վերլուծություն և արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ու առաջարկությունների ներկայացում ղեկավարությանը
- Վերլուծել հաճախորդների բողոքները, դիմումները, առաջարկներն ու հետադարձ կապը, բացահայտել համակարգային խնդիրներն ու բարելավման հնարավորությունները
- Մշակել կանխարգելիչ միջոցառումներ՝ կրկնվող խնդիրների նվազեցման նպատակով
- Վերահսկել հաճախորդների դիմումների և բողոքների քննության, պատասխանների պատրաստման և տրամադրման ժամկետների պահպանումը
- Մշակել սպասարկման որակի գնահատման և հաճախորդների հետադարձ կապի հավաքագրման ու վերլուծության մեխանիզմներ
- Համագործակցել մարդկային ռեսուրսների կառավարման և ուսուցման ստորաբաժանումների հետ՝ սպասարկման որակի բարելավմանն ուղղված ուսուցման ծրագրերի մշակման և կատարելագործման նպատակով
- Տրամադրել մենթորինգ և մասնագիտական խորհրդատվություն մասնաճյուղերի ղեկավարներին և աշխատակիցներին՝ հաճախորդների սպասարկման որակի բարելավման հարցերում
- Գույքագրել, վերանայել և կատարելագործել հաճախորդներին առնչվող գործող բիզնես գործընթացները
- Մասնակցել նոր կամ վերանայված բիզնես գործընթացների մշակմանն ու ներդրմանը՝ հաճախորդների գոհունակության բարձրացման, սպասարկման և սպասման տևողության կրճատման, ինչպես նաև հաճախորդի ընդհանուր փորձի բարելավման նպատակով
- Մասնակցել նոր պրոդուկտների, ծառայությունների և թվային լուծումների մշակման ու ներդրման գործընթացներին՝ ապահովելով հաճախորդի փորձառության որակը
- Իրականացնել մրցակցային և շուկայական փորձի ուսումնասիրություններ, ներկայացնել բարելավման առաջարկություններ
- Առաջարկել և նախաձեռնել հաճախորդի փորձի բարելավմանն ուղղված նորարարական գործիքների, թվային լուծումների և ավտոմատացված մեխանիզմների ներդրում
Required Qualifications:
- Տվյալների վերլուծության և հաշվետվությունների պատրաստման կարողություն
- Գործընթացների վերլուծության և բարելավման հմտություններ
- Հաճախորդի փորձի կառավարման (Customer Experience Management) կամ հաճախորդների սպասարկման ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
- Մենթորինգի և խորհրդատվության հմտություններ
- Նախաձեռնողականություն, պատասխանատվության բարձր զգացում և արդյունքին միտված մոտեցում
- Ներկայացման (Presentation) հմտություններ
- Հաճախորդների փորձի կառավարման և սպասարկման որակի գնահատման սկզբունքների իմացություն
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է բիզնես կառավարման, սերվիս կամ հարակից ոլորտներում
Skills:
- Customer Service skills
Note:
✨ Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.
