Job Description

Կորպորատիվ բանկինգի հարաբերությունների մենեջերը հանդիսանում է կորպորատիվ բիզնեսի զարգացման առանցքային դերակատար և պատասխանատու է կորպորատիվ հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերությունների զարգացման, ֆինանսական լուծումների առաջարկման և հաճախորդների բավարարվածության ապահովման համար։

Responsibilities:
  • Զարգացնել և պահպանել ամուր հարաբերություններ կորպորատիվ հաճախորդների հետ
  • Վերլուծել հաճախորդների կարիքները և առաջարկել համապատասխան բանկային պրոդուկտներ (վարկեր, առևտրի ֆինանսավորում, կանխիկ հոսքերի կառավարում և այլն)
  • Կառավարել կորպորատիվ հաճախորդների պորտֆելը՝ ապահովելով եկամտաբերություն և աճ
  • Պատրաստել վարկային և ոչ վարկային պրոդուկտների առաջարկներ
  • Վերահսկել հաճախորդների ֆինանսական ցուցանիշները և վարկային պայմանների պահպանումը
  • Իրականացնել խաչաձև վաճառքներ՝ բանկի շահութաբերությունը բարձրացնելու համար
  • Հետևել շուկայի զարգացումներին և մրցակիցներին։
  • Ապահովել համապատասխանություն ներքին քաղաքականություններին և կարգավորիչ պահանջներին
  • Հանդես է գալիս որպես հաճախորդի հիմնական ներկայացուցիչ Վարկային կոմիտեի շրջանակներում՝ ապահովելով հաճախորդի գործունեության, ֆինանսական վիճակի, բիզնես մոդելի և ֆինանսավորման նպատակների լիարժեք ու հիմնավորված ներկայացումը
  • Համագործակցել բանկի այլ ստորաբաժանումների հետ (իրավաբանական, գործառնությունների, ռիսկերի, ֆինասնական և այլն)
Required Qualifications:
  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, բիզնես կառավարման կամ հարակից ոլորտում
  • 3–7 տարվա աշխատանքային փորձ կորպորատիվ բանկինգում կամ ֆինանսական ոլորտում
  • Ֆինանսական վերլուծության և հաշվապահան հաշվառման իմացություն և վարկային գնահատման ուժեղ հմտություններ
  • Գերազանց հաղորդակցման և բանակցային ունակություններ
  • Հաճախորդակենտրոն մտածողություն և հարաբերությունների կառավարման հմտություններ
  • Բանկային պրոդուկտների և ֆինանսական շուկաների լավ իմացություն
  • MS Office ծրագրերի իմացություն
  • Անգլերենի և ռուսերեն լեզուների լավ իմացություն
Technologies:
  • MS Office
Note:

✨ Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.