Job Description

Հայաստանի կրթական նախաձեռնությունը (ՀԿՆ) կրթական նախաձեռնությունների էկոհամակարգ է, որի առաքելությունն է փոխակերպել Հայաստանի կրթության համակարգը՝ ապահովելով, որ յուրաքանչյուր երեխա, անկախ իր կյանքի հանգամանքներից, ստանա իր լիարժեք զարգացմանը նպաստող կրթություն։

Մեր գործունեությունը մեկնարկել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագրով՝ պատրաստելով առաջնորդների, որոնք դասավանդում և կրթական փոփոխություններ են իրականացնում առավել մեծ աջակցության կարիք ունեցող համայնքներում։ Տասնամյա փորձի հիման վրա մենք ընդլայնել ենք մեր աշխատանքը՝ դասարանային ազդեցությունից անցնելով դպրոցների փոխակերպման, կրթական նորարարության և հանրային քաղաքականության մշակման։

Այսօր մեր ծրագրերն ու նախաձեռնությունները փոխլրացնում են միմյանց՝ զարգացնելով առաջնորդություն կրթական համակարգի տարբեր մակարդակներում․

  • «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»՝ ուսուցիչների և կրթական առաջնորդների պատրաստում։
  • «Կատալիստ»՝ գործող հանրակրթական դպրոցների փոխակերպում՝ աշակերտների, ուսուցիչների, տնօրենների և ծնողների առաջնորդության զարգացմամբ։
  • «Սերունդ»՝ նորարարական դպրոցական մոդել՝ անհատականացված ուսումնառությամբ և արհեստական բանականության կիրառմամբ։
  • «Կայծ»՝ կրթական և սոցիալական նորարարությունների ինկուբատոր։
  • Հանրային քաղաքականության լաբորատորիա՝ հետազոտությունների և փաստահեն կրթական քաղաքականության զարգացում։
  • Ուսուցչական առաջնորդության մագիստրոսական և ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր՝ մասնագիտական կարողությունների զարգացում։
  • Կրթությունն արտակարգ իրավիճակներում՝ աջակցություն ճգնաժամից տուժած սովորողներին։
  • Ուսումնառության բացերի լրացում և դպրոցին պատրաստվածություն՝ երեխաների կրթական առաջընթացի աջակցություն։
  • Համաշխարհային հարթակ, MindX և սփյուռքի ներգրավում՝ փորձի փոխանակում և ռազմավարական գործընկերությունների զարգացում։

Մենք համախմբում ենք մանկավարժների, շրջանավարտների, ընտանիքների, համայնքների և գործընկերների՝ կրթական արդարությունն ու երկարաժամկետ համակարգային փոփոխությունը համատեղ առաջ մղելու համար։

Թիմի մասին

Մարքեթինգի և հաղորդակցության թիմը կարևոր միավոր է կազմակերպության հաջողության համար և պատասխանատու է «Հայաստանի կրթական նախաձեռնության» ազդեցության պատմությունը ներկայացնելու և արտաքին շահագրգիռ կողմերին ներգրավելու համար, ներառյալ պետական ​​կառույցներին, դոնորներին, գործընկերներին և աջակիցներին: Թվային և ոչ թվային ալիքների համադրությամբ թիմն ապահովում է կազմակերպության առաքելության և ձեռքբերումների արդյունավետ մատուցումը լսարանին:

Մարքեթինգի և հաղորդակցության բաժինը ներառված է Զարգացման ավելի ընդարձակ բաժնի կազմում՝ Զարգացման թիմի հետ միասին։ Մարքեթինգի և հաղորդակցության բաժինը սերտորեն համագործակցում է ներքին թիմերի և ծրագրերի/նախագծերի ղեկավարների հետ: Այս համագործակցությունը կարևոր է լավագույն մասնագետներին կազմակերպության ծրագրերում ներգրավելու, ինչպես նաև կազմակերպության տեսլականին աջակցող համագործակցությունն ամրապնդելու համար: Թիմի աշխատանքը կարևոր է կազմակերպության ուղերձը տարածելու և շահագրգիռ խմբերի շրջանում գործողություններ խթանելու համար:

Հաստիքի մասին

Մարքեթինգի և հաղորդակցության ղեկավարի առաջնային պարտավորությունն է մշակել և իրականացնել «Հայաստանի կրթական նախաձեռնության» ռազմավարությունը՝ կազմակերպության գործունեության կարևորությունը ներկայացնելու և ազդեցիկ հեղինակությունը պահպանելու նպատակով։ Այս հաստիքը էական դերակատարություն ունի շահագրգիռ կողմեր հանդիսացող անհատներին և կազմակերպություններին ոգեշնչելու գործում՝ միանալու և աջակցելու ««Հայաստանի կրթական նախաձեռնության»՝ կրթական խտրականությունը վերացնելու առաքելությանը։ Բաժնի հետ համատեղ, Մարքեթինգի և հաղորդակցության ղեկավարը կազմակերպության բրենդի ճանաչելիության շարունակական բարձրացման հիմնական պատասխանատուն է։

Այս նպատակին հասնելու համար Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավարը պետք է սերտորեն համագործակցի բարձր ղեկավար կազմի և աշխատի բոլոր բաժինների ղեկավարների հետ։ Նրանք համատեղ կմշակեն ռազմավարական բազմամյա ծրագրեր, որոնք կմիավորեն մարքեթինգի և հաղորդակցության ջանքերը կազմակերպության ընդլայնման նպատակների հետ՝ ապահովելով, որ կազմակերպության ուղերձը հասանելի լինի բազմազան լսարաններին և խթանի առաքելության իրագործումը։

Responsibilities:
  • Համագործակցել ավագ ղեկավար կազմի, բաժինների ղեկավարների և Մարքեթինգի ու հաղորդակցության թիմի հետ՝ կազմակերպության տեսանելիության կարիքները գնահատելու համար։
  • Մշակել և իրականացնել բազմամյա ռազմավարական ծրագիր՝ կազմակերպության տեսանելիությունը բարձրացնելու, դոնորներ, աջակիցներ, գործընկերներ և նոր աշխատակիցներ ներգրավելու, ինչպես նաև կազմակերպության հեղինակությունը բարձրացնելու նպատակով։
  • Կառուցել և զարգացնել համագործակցություն լրատվամիջոցների հետ, այդ թվում՝ ավանդական հարթակների (հեռուստատեսություն, ռադիո, տպագիր մամուլ) և սոցիալական մեդիա ալիքների։
  • Ղեկավարել կազմակերպության ծրագրերի բրենդային հեռանկարների մշակման և իրագործման գործընթացը՝ ապահովելով համապատասխանությունը կազմակերպության նպատակներին և ռազմավարական առաջնահերթություններին։
Required Qualifications:
  • Առնվազն 2+ տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավարի պաշտոնում։
  • Հայերենին, անգլերենին և ռուսերենին գերազանց տիրապետում:
  • Առնվազն բակալավրի աստիճանի առկայություն (պարտադիր):
  • Թվային գործիքներից, սոցիալական մեդիա հարթակներից և ավանդական մեդիայից օգտվելու և դրանք հմտորեն կիրառելու կարողություն՝ բազմազան լսարանների ներգրավման և իրազեկման արշավների իրականացման նպատակով։
  • Կազմակերպության նպատակներին համահունչ հաղորդակցման և մարքեթինգային բազմամյա ռազմավարությունների մշակման և կիրառման ապացուցված փորձառություն։
  • Բարձրակարգ միջոցառումների նախագծման և կազմակերպման փորձ։
Skills:
  • Leadership skills
  • Decision making
  • Fast learning ability
  • Fast orientation
  • Proactive
  • Creative
  • Strategic marketing
  • Leadership potencial developement
  • Social media
  • Artificial Intelligence
Additional Information:

Հմտություններ և կարողություններ

«Հայաստանի կրթական նախաձեռնություն» կազմակերպությունը Ձեզ համար կարող է միջավայր դառնալ, եթե Դուք արժեքներով առաջնորդվող մասնագետ եք, որն առաջընթաց է գրանցում նպատակաուղղված աշխատանքային միջավայրում, որտեղ առաջնորդությունն առանցքային դեր ունի։ Մեր թիմի անդամները մշակույթ են կերտում և մարմնավորում են առաջնորդության այն տեսակը, որը ձգտում ենք սերմանել դասարաններում և ամբողջ կրթական համակարգում։ Սա վկայում է մեր Քոչարիի արժեքները իրականություն դարձնելու, բարձրագույն չափանիշները պահպանելու և մեր սխալները ընդունելու ու շտկելու պատրաստակամության մասին։

Այս հաստիքի համար մենք փնտրում ենք թեկնածուի, որը ցուցաբերում է ստորև թվարկված հիմնական հատկանիշներն ու կարողությունները՝

  • Ինքնուրույնություն․ նախաձեռնություն ցուցաբերելու, անկախ աշխատելու և գործընթացները նվազագույն վերահսկողությամբ իրականացնելու կարողություն։
  • Ճկունություն. արագ զարգացող միջավայրում կողմնորոշվելու ունակություն՝ պահպանելով ճարպկություն և հարմարվողականություն։
  • Հետևողականություն. բարձր չափանիշների նկատմամբ նվիրվածություն, նախանձախնդրություն և որակյալ արդյունքների ապահովում։
  • Բազմակողմանիություն և կազմակերպվածություն. կազմակերպչական ուժեղ հմտություններ՝ միաժամանակ մի քանի առաջնահերթություն արդյունավետ կառավարելու և կարգավորված գործընթացներ ապահովելու նպատակով։
  • Հաղորդակցություն և համագործակցություն. գերազանց միջանձնային հմտություններ կազմակերպության ներսում, ինչպես նաև արտաքին գործընկերների և մատակարարների հետ արդյունավետ փոխգործակցություն ապահովելու նպատակով։

     

Առավելություններ

-Երեխայի խնամքի աջակցություն
-Առողջապահական ապահովագրություն
-Լրացուցիչ երկար հանգստյան օրեր
-Սպորտային աբոնեմենտի համաֆինանսավորում
-Մասնագիտական զարգացման ֆինանսավորում
-Վճարովի ակադեմիական արձակուրդ
-Անձնական և ընտանեկան հանգամանքներով լրացուցիչ արձակուրդներ
-Թեկնածուների ուղղորդման բոնուս
-Մարզային գրասենյակներից աշխատելու հնարավորություն

 

Note:

✨ Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.