Job Description
Իդրամ ընկերությունը փնտրում է մեթոդաբանի, ով պատասխանատու կլինի ընկերության ներքին իրավական ակտերի, ընթացակարգերի և գործառնական փաստաթղթերի մշակման, վերանայման և կատարելագործման, ինչպես նաև դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանը և ընկերության ներքին պահանջներին ապահովելու համար։
Responsibilities:
- Մասնակցել Ընկերության ներքին իրավական ակտերի, ընթացակարգերի և գործառնական փաստաթղթերի մշակման, վերանայման և կատարելագործման գործընթացներին։
- Ապահովել մշակվող և փոփոխվող ներքին փաստաթղթերի համապատասխանությունը գործող օրենսդրությանը, կարգավորող պահանջներին և Ընկերության ներքին ակտերին։
- Համակարգել ներքին իրավական ակտերի և ընթացակարգերի համաձայնեցման և հաստատման գործընթացները։
- Աջակցել համապատասխան ստորաբաժանումներին ներքին փաստաթղթերի մշակման, կառուցվածքի, բովանդակության և ձևակերպումների հստակեցման հարցերում։
- Հետևել ներքին իրավական ակտերի և ընթացակարգերի արդիականությանը՝ անհրաժեշտության դեպքում նախաձեռնելով դրանց վերանայման գործընթացը։
- Հետևել Ընկերության գործունեությանը վերաբերող օրենսդրական և կարգավորող փոփոխություններին և ապահովել համապատասխան տեղեկատվության փոխանցումը շահագրգիռ ստորաբաժանումներին։
- Մասնակցել նոր օրենսդրական և կարգավորող պահանջների ներդրման միջոցառումների պլանավորմանն ու համակարգմանը։
- Մշակել և կատարելագործել Ընկերության գործարար գործընթացների նկարագրման և փաստաթղթավորման մեթոդաբանությունը։
- Ապահովել ներքին իրավական ակտերի և ընթացակարգերի միասնական շտեմարանի վարումը, հասանելիությունն ու արդիականացումը։
- Տրամադրել մեթոդաբանական խորհրդատվություն աշխատակիցներին՝ ներքին փաստաթղթերի մշակման և կիրառման վերաբերյալ։
- Ներկայացնել առաջարկություններ ներքին փաստաթղթերի կառավարման և գործառնական գործընթացների արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
Required Qualifications:
- Բարձրագույն կրթություն (իրավաբանական, տնտեսագիտական կամ կառավարման ոլորտներում կրթությունը կդիտվի որպես առավելություն)։
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում։
- Ֆինանսական ծառայությունների, վճարահաշվարկային համակարգերի կամ ֆինանսատեխնոլոգիական ոլորտի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- ՀՀ օրենսդրության և ֆինանսական ու վճարահաշվարկային ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի իմացություն։
- Ներքին իրավական ակտերի, ընթացակարգերի և գործառնական փաստաթղթերի մշակման կամ վերանայման փորձը կդիտվի որպես առավելություն։
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն։
- MS Office ծրագրերի լավ իմացություն։
- Վերլուծական և համակարգված մտածողություն։
- Փաստաթղթերի մշակման և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ։
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն և պատասխանատվության բարձր զգացում։
- Թիմում աշխատելու և տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն։
Skills:
- Drawing legal documents
Note:
✨ Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.
