Overview

Էկո Բիլդինգ ընկերությունը փնտրում է շինարարական աշխատանքների ղեկավարի (Աշխղեկ) պարտադիր մասնագիտական կրթությամբ և աշխատանքային փորձով, ով պատասխանատու կլինի ընկերության տարբեր մարզերում գտնվող շինարարական օբյեկտների աշխատանքների կազմակերպման և իրականացման համար:

Responsibilities:
  • Նախագծերին համապատասխան շինարարական աշխատանքների ողջ ընթացքի պլանավորում, կազմակերպում և վերահսկում
  • Շինարարության իրականացման նախնական փուլում նախագծային խնդիրների վեր հանում
  • Կատարված աշխատանքների համեմատում ճարտարապետական նախագծերի հետ
  • Անհրաժեշտ նյութերի պահանջագրի կազմում
  • Նախագծերի համապատասխանության ստուգում ինժեներական պահանջներին
  • Շինարարական անձնակազմի աշխատանքի որակի և տեխնիկական անվտանգության նորմերի պահպանման հետևում, շին. աշխատանքների սահմանված ժամկետներում կատարմանը հետևում
  • Կատարված շին. աշխատանքների չափագրում, փաստացի կատարված շին. աշխատանքների կատարողական ակտերի կազմում
Required Qualifications:
  • Բարձրագույն ինժեներական կրթություն (պարտադիր շինարարության ոլորտ)
  • Մասնագիտական հմտություններ և կրթություն
  • Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում
  • Շինարարական նորմերի իմացություն
  • Նախագծանախահաշվային փաստաթղթերից օգտվելու կարողություն
  • Մարդկանց կառավարելու հմտություն
  • Համակարգված աշխատելու կարողություն, թիմում աշխատելու կարողություն
  • Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Հայաստանի մարզեր գործուղումներ մեկնելու պատրաստակամություն
Additional Information:
Դիմելու համար ինքնակենսագրական ուղարկել [email protected]  էլեկտրոնային հասցեին` “Թեմա” դաշտում նշելով “Աշխղեկ”, իսկ այլ մանրամասների համար զանգահարել 041554315 հեռախոսահամարին:

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.