Overview
«Սպեցմաշ» ՍՊԸ փնտրում է մարքեթինգի պատասխանատուի, ով կմշակի և կհամակարգի ընկերության մարքեթինգային ռազմավարությունը, ապահովելով բրենդի ճանաչելիության աճը, որակյալ հաճախորդների ներգրավումը և վաճառքների խթանումը։ Այս պաշտոնը ներառում է նաև մարքեթինգային արշավների պլանավորում, տվյալների վրա հիմնված որոշումների ընդունում և թիմի աշխատանքների արդյունավետ կազմակերպում, որպեսզի ընկերությունը կարողանա վաճառել ավելի շատ մարդկանց։ Մարքեթինգի պատասխանատուն ապահովում է, որ մարքեթինգային բոլոր գործողությունները իրականացվեն համակարգված, նպատակային և վաճառքի բաժնի հետ համատեղ՝ հասնելով առավելագույն արդյունքի։ Հստակ մշակված և իրականացված մարքեթինգային ռազմավարություն, որը ապահովում է ընկերության կայուն զարգացում և շուկայում ուժեղ դիրքավորում։
- Մարքեթինգի բաժնի երկարաժամկետ և կարճաժամկետ ռազմավարության մշակում հիմնված բիզնեսի ռամավարության, թրենդների, մրցակիցների, և հաճախորդների վերլուծության վրա;
- Վերլուծել մրցակիցներին, նրանց գործողությունները, ուժեղ և ույլ կողմերը, բիզնես և մարքեթինգային գործողությունները;
- CJM – Customer Journey Map ստեղծում;
- Մարքեթինգային բյուջեի պլանավորում, բաշխում և արդյունավետ կառավարում;
- Կառավարել բրենդինգը, գովազդային արշավները, PR-ը, կոնտենտ մարքեթինգը և SEO-ն;
- Պլանավորել և վերահսկել մարքեթինգային բյուջեն, օպտիմալացնել ծախսերն ու գործընթացները;
- Կիրառել թվային մարքեթինգի գործիքներ, վերլուծել և բարելավել մարքեթինգային funnels-ը;
- Կազմել հաշվետվություններ, վերլուծել արդյունքները և զեկուցել վերադասին։
- Ունեք արքեթինգի կամ հարակից ոլորտի բարձրագույն կրթություն;
- Առնվազն 3-5 տարվա փորձ մարքեթինգի ոլորտում;
- Կարող եք մշակել և իրականացնել մարքեթինգային ռազմավարություն՝ օգտագործելով թվային մարքեթինգի գործիքներ (SMM, գովազդային արշավներ);
- Գիտեք, ինչպես կառավարել բրենդը, PR-ը և կոնտենտ-մարքեթինգը;
- Ունեք վերլուծական մտածողություն և կարող եք ուսումնասիրել վիճակագրական տվյալներ ու պատրաստել հաշվետվություններ;
- Ունեք կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ, պատրաստ եք համագործակցել տարբեր բաժինների հետ;
- Կարողանում եք արագ և արդյունավետ լուծել խնդիրներ, կայացնել կարևոր որոշումներ;
- Պատասխանատու եք, նախաձեռնող, ստեղծարար և կարողանում եք արդյունավետ կառավարել ժամանակը։
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.