Overview

«Ակցիա սովի դեմ հիմնադրամ»-ի հայաստանյան մասնաճյուղը հայտարարում է շինարար/ճարտարապետի թափուր հաստիք, ով պետք է իրականացնի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող սոցիալական բնակարանների/շենքերի վերանորոգման ծախսերի գնահատում և դրանց ֆինանսական հաշվարկ։

Responsibilities:
  • Անցկացնել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող սոցիալական բնակարանների/շենքերի վերանորոգման ծախսերի գնահատում և իրականացնել դրանց ֆինանսական հաշվարկը;
  • Կազմել սոցիալական բնակարանների/շենքերի մանրամասն ծավալաթերթ՝ իրականացված վերանորոգման ծախսերի գնահատման հիման վրա;
  • Մշակել և կազմել գնահատված սոցիալական բնակարանների/ շենքերի հատակագծերը, որոնք արտացոլում են դրանց իրական չափերը;
  • Կազմել համապարփակ հաշվետվություն՝ ներառելով իրականացված գնահատման և հաշվարկների արդյունքները, ինչպես նաև բնակարանների/շենքերի հատակագծերը։
Required Qualifications:
  • Բարձրագույն կրթություն շինարարության/ճարտարապետության ոլորտներում;
  • Շինարարության ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ;
  • Համապատասխան ոլորտում արտոնագրի կամ հավաստագրի առկայություն;
  • Կազմակերպչական և պլանավորման հմտություններ;
  • Շահագրգիռ կողմերի և շահառուների հետ ամենօրյա հաղորդակցության հմտություններ;
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ MS-Office կիրառական ծրագրակազմով (MS Word, Excel, Power Point);
  • AutoCAD/ArchiCAD կամ նմանատիպ տեխնիկական նախագծման ծրագրերի խորն իմացություն;
  • Նախագծերի իրականացման վայրեր հաճախ ճամփորդելու պատրաստակամություն;
  • Հայոց լեզվի գերազանց իմացություն;
  • Անգլերենի կամ ռուսերենի իմացությունը դիտարկվում է էական առավելություն;
  • Շատ լավ հաղորդակցման հմտություններ;
  • Վերլուծական կարողություն և զեկույցներ պատրաստելու հմտություններ;
  • Թիմային աշխատանքի կարողություն՝ բարձր արհեստավարժության զգացումով և կազմակերպության հանդեպ հավատարմությամբ;
  • Գենդերային հավասարության վերաբերյալ գիտելիքների առկայություն;
  • Մարդասիրական արժեքներով առաջնորդվելու կարողություն;
  • Աշխատանքային ժամերի և աշխատանքի վայրի առընչությամբ ճկունություն։
Please note: Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience. Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.