Overview
Գլասսվորկ ընկերությունը փնտրում է Տեխնիկական սպասարկման պլանավորման և կազմակերպման մասնագետի, ով․
- Կազմակերպում և իրականացնում է Ընկերության տեխնիկական սպասրկումը
- Հանդիսանում է նյութական պատասպանատու անձ
- Պլանավորում և իրականացնում է սարքերի և սարքավումների ընթացիկ, պլանային, ուղղիչ և կանխարգելիչ սպասարկումը
- Կազմակերպում և վերահսկում է Ընկերության կոմունալ-տնտեսության սպասարկման աշխատանքները
- Համակարգում է տեխնիկական սպասարկման ստորաբաժանումների աշխատակիցների ընթացիկ աշխատանքները
- Ապահովում է սարքավորումների անվտանգ շահագործումը
- Ներկայացնում է հաշվետվություններ տնօրինությանը և ֆինասական բաժնին ըստ պահանջի
- Համակարգում է Ընկերության սարքերի և սարքավորումների տեխնիկական գրականությունը,
- Կազմում է սարքերի և սարքավումների ուղղիչ և կանխարգելիչ սպասարկման պլանը՝ համաձայն սարքավորումների տեխնիկական պահանջների,
- Իրականացնում է տեխնիկական սպասարկման տվյալների գրանցում գրանցամատյաններում (օնլայն գրանցամատյաններ),
- Կազմում է բաժնի ընթացակարգը, իրականացնում է ընթացակարգով սահմանաված գործառույթների ներդման աշխատանքներ,
- Մշակում և ներդնում է արտադրամասերից տեխնիկական սպասարկման պահանջագրերի և հետադարձ կապի մեխանիզմները,
- Կապ է հաստատում տեխնիկական սպասարկման մասնագիտացված ընկերությունների հետ, համագործակցության լավագույն տարբերակները առաջարկում Ընկերության հիմնադիրներին։
- Կազմակերպում և վերահսկում է կանխարգելիչ և ուղղիչ սպասարկման աշխատանքներն ըստ նախնական պլանի, ինչպես նաև ըստ անհրաժեշտության ընթացիկ սպասարկման աշխատանքներ,
- Նշանակում է կանխարգելիչ սպասարկման աշխատանքների կատարողներին և պատասխանատուների,
- Սահմանում է ժամկետներ, վերահսկում է, որպեսզի տեխնիկական սպասարկումն իրականացվի սահմանված ժամկետներում,
- Պատասխանատու է տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ գործիքների սարքինության, պահեստավորման համար,
- Գնահատում, վերլուծում և կազմում է անհրաժեշտ ապրանքների և սարքերի պահանջագրերը, դրանք ներկայացնում է մատակարարման բաժնին, հետևում, որպեսզի մատակարարումն իրականցվի սահմանաված ժամկետներում,
- Հետևում է, որպեսզի Ընկերության կոմունալ-տնտեսության սպասարկումն իրականացվի ըստ անհրաժեշտության, առաջացած խնդիրներին տալիս է լուծումներ,
- Կազմակերպում է նոր արտադրամասերի հաստոցներով կահավորումը և գործարկումը։ՄՌԿ գործառույթները
- Համակարգում է իր ենթակայության ներքո գտնվող թիմերի աշխատանքները, վերահսկում է աշխատակիցների կողմից տեխնիկական և աշխատանքի անվտանգության նորմերի պահմանումը,
- Հրահանգավորում է իր անմիջական ենթակայության ներքո գտնվող աշխատակիցներին աշխատանքի և տեխնիկական անվտանգության նորմերը,
- Պարբերաբար իրականացնում է օպերատորական թիմի ուսուցում, հրահանգավորում սարքերի, սարքավորումների, հաստոցների ընթացիկ սպասարկման մասով,
- Պլանավորում է աշխատակիցների աշխատանքի ռեժիմը, արձակուրդները,
- Հետևում է, որպեսզի աշխատակիցները պահպանեն Ընկերության ներքին կարգապահական կանոնակարգը,
- Գնահատում, վերլուծում է իր անմիջական ենթակայության ներքո գտնվող աշխատակիցների կատարողականը, հանդես է գալիս բարելավման առաջարկություններով,
- Մասնակցում է իր բաժնի թափուր հստիքների համալրման գործընթացին ըստ Ընկերությունում սահմանված կարգի:Հաշվետվությունների պարտականություններ
- Ներկայացնում է հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ սահմանված ժամկետում,
- Ներկայացնում է հաշվետվություն կոմունալ տնտեսության ընթացիկ ցուցանիշների և դրանց բածխման վերաբերյալ,
- Տեխնիկական սպասարկաման մասով հաշվետվություն է ներկայացնում արտադրության տնօրենին, կոմունալ տնտեսության մասով հաշվետվություն է ներկայացնում ֆինանսական բաժնին։
- Տեխնիկական կրթություն,
- 1C, MS Office ծրագրերի իմացություն,
- Թիմային աշխատանքի հմտություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն։
About ASEDL LLC
«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով:
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.