About ASEDL LLC

«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է արտադրության համար նախատեսված հաստոցների, տարբեր շինարարական աքսեսուարների՝ բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն) մանրածախ և մեծածախ վաճառքով:
«ԱՍԷԴԼ» ընկերությունը ֆասադային և մետաղական կոնստրուկցիաներ արտադրող առաջատար կազմակերպություններից մեկն է ՀՀ տարածքում, Ընկերությունը զբաղվում է ապակու վերամշակմամբ և ապակյա կոնստրուկցիաների արտադրությամբ:
2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ:
2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ:
2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով։
Ապակյա կոնստրուկցիաների արտադրության ոլորտում «ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն համագործակցում և միևնույն ժամանակ հանդիսանում է հանրահայտ «GLASSWORK» ընկերության միակ և պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ տարածքում: Վերջինս հանդիսանում է ապակու վերամշակմամբ զբաղվող խոշորագույն կազմակերպությունը ողջ Անդրկովկասյան տարածաշրջանում:
Տարեցտարի համալրելով իր արտադրական բազան` ներկայումս ընկերությունն ունի 10-ից ավել արտադրամասեր և մոտավորապես 150 աշխատող: Արտադրապահեստային տարածքի մակերեսը կազմում է 25000ք.մ.: Շնորհիվ բազմամյա նպատակաուղղված աշխատանքի՝ «ԱՍԷԴԼ» ընկերությունը կարողացել ամրապնդել իր ուրույն տեղն ու կայուն դիրք ձեռք բերել շինարարական շուկայում: