Overview

ԱՍԷԴԼ–ը մեծ թափով զարգացող ընկերություն է, հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրության համար անհրաժեշտ նյութերի, հաստոցների խոշորագույն ներմուծող և արտադրող ընկերություն։

ԱՍԷԴԼ–ի թիմին մաիանալու ենք հրավիրում տեխնիկական գիտելիքներով և կառավարման հմտություններով տնտեսվարի, ով կազմակերպելու և վերահսկելու է՝

  • Գույքի, շենքի պահմանման, խնամքի աշխատանքներ,
  • Կոմունալ-տնտեսության կառավարում,
  • Մաքրության և այգեգործության կազմակերպում և վերահսկողություն,
  • Աղբահանության և թափոնների կառավարման վերահսկողություն,
  • Ընթացիկ շինարարական/վերանորոգման աշխատանքների վերահսկողություն։
Responsibilities:
  • Պլանավորում, կազմակերպում և ղեկավարում է կազմակերպության տարածքի մաքրությունը, աղբահանությունը, կանաչապատ տարածքի խնամքը և մաքրությունը,
  • Կազմակերպում է աղբահանությունը, արտադրական թափոնների կառավարումը ըստ համապատասխան ընթացակարգերի,
  • Ամենօրյա շրջայցերի միջոցով հայտնաբերում, արձանագրում է շենք-շինության, գույքի, սպասարկման համար նախատեսված տեխնիկայի(մաքրության մեքենաներ, լուսավորության համակարգեր, աստիճաններ և այլն), սանհանգույցների անսարքությունները, կազմակերպում է դրանց վերանորոգման աշխատանքները,
  • Իրականացնում է գույքագրում ըստ սահմանված կարգի, նշանակում է գույքի օգտագործման պատասխանատուներ,
  • Կազմակերպության անունից գործարար կապեր է հաստատում կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ, ըստ անհրաժեշտության պատվիրակում է ծառայություններ, վերահսկում է մատուցվող ծառայությունների որակը,
  • Իրականացնում է կոմունալների վերահսկում/ջուր, գազ, էլ. Էներգիա, ջեռուցում օդափոխություն/,
  • Վերահսկում է արտադրամասերում և օֆիսային տարածքներում գազի, ջրի, լույսի անխափան մատակարարումը, ներկայացնում է հայտեր տեխնիկական սպասարկման ստորաբաժանմանը ընթացիկ և պլանային սպասարկման ապահովման համար,
  • Կազմակերպում և վերահսկում է ընթացիկ շինարարական-վերանորոգման աշխատանքները,
  • Տրամադրում և հետևում է օֆիսային գույքի խնամքին, աշխատակիցների կողմից դրանց խնամքով կիրառմանը, հանդիսանում է գույքի շահագործման պատասխանատու,
  • Կազմում է մաքրության և տնտեսվարության ստորաբաժանման աշխատանքների ամսական պլան, որի հիման վրա մատակարարման բաժին պատվիրում է անհրաժեշտ նյութեր, սարքավորումներ, ծառայությունների ձեռք բերում,
  • Ըստ անհրաժեշտույթան ներկայացնում է մաքրության և տնտեսվարության թիմի համալրման, օպտիմալացման առաջարկներ, մասնակցում է հարցազրույցներին,
  • Պլանավորում է ստորաբաժանման աշխատակիցների արձակուրդները։
  • Պատասխանատու է կազմակերպության շենքի, գույքի, օֆիասային տեխնիկայի, կոմունալ համակարգերի անխափան աշխատանքն կազմակերպելու համար,
  • Պատասխանատու է իր ստորաբաժանման ենթակայության ներքո գտնվող սարքավորումների սարքինության ապահովման համար,
  • Պատասխանատու է տնտեսական պահեստի վերահսկողության համար,
  • Պատասխանատու է իր անմիջական ենթակայությա ներքո գտնվող անձնակազմի/տնտեսնավերներ, մաքրության ստորաբաժանման անձնակազմ, այգեգործներ/ աշխատանքային բարոյահոգեբանական մթնոլորտն ապահովելու, ըստ Ընկերության ընդունված ընթացակարգերի ներքին կարգապահականը ապահովելու համար։
Required Qualifications:
  • Բարձրագույն տեխնիկական ոլորտի կրթություն,
  • Տնտեսվարման որոլտում աշխատանքային փորձ, շինարարության, գույքի կառավարման վերաբերյալ գիտելիքներ,
  • Բանակցություններ վարելու հմտություններ,
  • Առաջնորդելու հմտություններ,
  • Որոշում կայացնելու հմտություններ,
  • Պատասխանատվություն։
Additional Information:
Ընկերությունը գտնվում է 5–րդ մասիվում և աշխատում է 6–օրյա աշխատանքային գրաֆիկով։

About ASEDL LLC

«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով:

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.