Overview
Եթե փնտրում ես աշխատանք
- զարգացող թիմում
- զարգացման ակնկալիքով
- ցանկանում ես մասնագիտանալ որպես վաճառքի և հաշվառման մասնագետ
- մենք սիրով կդիտարկենք Ձեր CV դիմելուց հետո 24 ժամվա ընթացքում:
- Իրականացնում է վաճառքի նախնական և վերջնական պատվերների ծրագրային ձևակերպումները
- Տրամադրում է գնային առաջարկ պատվիրատուներին
- Իրականացնում է զեղչերի ծրագրային ձևակերպում
- Իրականացնում է դեբիտորական և կրեդիտորական պարտքի վերահսկում, հավաքագրում, փոխադարձ հաշիվների ճշտում
- Վաճառում է Ընկերության արտադրանքը գործընկերներին
- Համապատասխան ոլորտի բարձրագույն կրթություն
- Ռուսերեն լեզուների իմացություն
- Հաղորդակցման հմտություններ
- 1C, MS office ծրագրերի իմացություն
- Լարված իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
- Թիմային աշխատանքի հմտություններ:
About ASEDL LLC
«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է արտադրության համար նախատեսված հաստոցների, տարբեր շինարարական աքսեսուարների՝ բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն) մանրածախ և մեծածախ վաճառքով:
«ԱՍԷԴԼ» ընկերությունը ֆասադային և մետաղական կոնստրուկցիաներ արտադրող առաջատար կազմակերպություններից մեկն է ՀՀ տարածքում, Ընկերությունը զբաղվում է ապակու վերամշակմամբ և ապակյա կոնստրուկցիաների արտադրությամբ:
2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ:
2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ:
2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով։
Ապակյա կոնստրուկցիաների արտադրության ոլորտում «ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն համագործակցում և միևնույն ժամանակ հանդիսանում է հանրահայտ «GLASSWORK» ընկերության միակ և պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ տարածքում: Վերջինս հանդիսանում է ապակու վերամշակմամբ զբաղվող խոշորագույն կազմակերպությունը ողջ Անդրկովկասյան տարածաշրջանում:
Տարեցտարի համալրելով իր արտադրական բազան` ներկայումս ընկերությունն ունի 10-ից ավել արտադրամասեր և մոտավորապես 150 աշխատող: Արտադրապահեստային տարածքի մակերեսը կազմում է 25000ք.մ.: Շնորհիվ բազմամյա նպատակաուղղված աշխատանքի՝ «ԱՍԷԴԼ» ընկերությունը կարողացել ամրապնդել իր ուրույն տեղն ու կայուն դիրք ձեռք բերել շինարարական շուկայում: