Overview

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի «Ալեք Մանուկյան», «Ավան» և «Շրջանային» մասնաճյուղերում առկա են Ավագ գանձապահի հաստիքներ։

Responsibilities:
  • Իրականացնել կանխիկ դրամի և այլ արժեքների մուտքագրումն ու ելքագրումը դրամապահոց։
  • Վերահսկել մասնաճյուղերի և առանձին գանձապահների դրամարկղերում կանխիկ միջոցների սահմանաչափերի պահպանումը։
  • Ապահովել մասնաճյուղի գանձապահների դրամարկղերում անհրաժեշտ դրամական միջոցների առկայությունը և ընդունել չօգտագործված մնացորդները։
  • Իրականացնել դրամական միջոցների վերահաշվարկը, տեսակավորումը և փաթեթավորումը։
  • Ձևակերպել և տրամադրել տեղեկանքներ, քաղվածքներ և այլ բանկային փաստաթղթեր։
  • Իրականացնել Բանկի պրոդուկտների և ծառայությունների խաչաձև վաճառք։
  • Կազմակերպել ինկասացիոն ծառայության միջոցով իրականացվող փոխադրումները և ձևակերպել համապատասխան գործարքները։
  • Բացել և սպասարկել բանկային հաշիվներ, ձևակերպել քարտեր, ավանդներ, պարտատոմսեր, լիազորագրեր և իրականացնել հաճախորդների ընթացիկ սպասարկումը։
  • Կազմակերպել փաստաթղթերի արխիվացման գործընթացը։
  • Փոխարինել ղեկավարին կամ գործընկերներին նրանց բացակայության ընթացքում՝ ապահովելով աշխատանքների անխափան իրականացումը։
  • Կազմակերպել նոր աշխատակիցների և փորձնակների ուսուցման, զարգացման և ինտեգրման գործընթացը։
  • Կատարել ղեկավարի հանձնարարությամբ պաշտոնից բխող այլ պարտականություններ։
Required Qualifications:
  • Կանխիկի հետ աշխատանքի կանոնների իմացություն
  • Հաղորդակցման և սպասարկման հմտություններ
  • Սթրեսակայունություն և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություն
  • Կարգապահության և պատասխանատվության բարձր զգացողություն
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
  • Համակարգչային ծրագրերի բազային իմացություն (MS Word, MS Excel)
  • Բարձրագույն կրթություն
Skills:
  • Time management
  • Teamwork
  • English
  • Armenian
Additional Information:

Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։

 

 

Note:

✨ Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.